Թուրքիան արձագանքել է Նիդերլանդների կողմից Հայոց ցեղասպանության մասին 2 բանաձևերի ընդունմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին 2 բանաձևերի ընդունմանը:
«Մենք խստորեն դատապարտում ենք Նիդերլանդների խորհրդարանի՝ 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելու մասին որոշումները: Եվրոպայի կենտրոնում՝ Սերեբրենիցայում իրագործված ցեղասպանության վրա աչք փակող երկրի կողմից ընդունված այս անհիմն   որոշումները կապ չունեն ոչ պատմության, ոչ էլ արդարության հետ: Այս որոշումները ոչ մի իրավական ուժ չունեն։  Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի որոշումները  ցույց են տալիս այս հարցում մեր իրավացիությունը»,- ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը քվեների մեծամասնությամբ (142 կողմ, դեմ՝3) ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ:

Ըստ առաջինի՝ Հոլանդիան վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2004 թվականի որոշումը, ըստ երկրորդի, ​այս տարվա ապրիլի 24-ին, ապա հինգ տարին մեկ Երևան է գործուղվելու Նիդերլանդների կառավարության ներկայացուցիչն, ով մասնակցելու է Հայոց Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններին:

Be the first to comment on "Թուրքիան արձագանքել է Նիդերլանդների կողմից Հայոց ցեղասպանության մասին 2 բանաձևերի ընդունմանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ