Ինչպես է սնվում Քիմ Քարդաշյանը

Շատերի համար նորություն չէ, որ Քիմ Քարդաշյանը Աթկինսի դիետայի հետևորդ է, սակայն որևէ մեկը հստակ չի կարող ասել՝ ինչպես է նրան հաջողվում պահպանել իր կառուցվածքը։

Քիմ Քարդաշյանի անձնական դիետոլոգ Քոլեթ Հեյմովիցը պատմել է, թե ինչ մթերքներ է օգտագործում նա։

«Քիմը գիտի՝ ինչ է պետք իդեալական կազմվածքի համար. նա դրանով բավականին վաղուց է զբաղվում։ Իր առաջին հղիությունից հետո Քիմը կորցրեց 27, իսկ երկրորդից հետո գրեթե 32 կգ։Նա իրեն սովորեցրել է խիստ վերահսկել օգտագործվող ածխաջրերի քանակը։ Բացի այդ, Քիմը գիտի, թե որ մթերքներն են իր համար լավ և կարողանում է ճիշտ ածխաջրեր ընտրել։

Ինչ վերաբերում է Քիմի գեղեցիկ մարմնի հիմնական կանոններին, ապա դրանք բավականին պարզ են.

«Համոզվեք, որ ձեր սննդակարգում բավարար չափի սպիտակուց կա (հենց սպիտակուցներն են օգնում կարգավորել քաղցը. սպիտակուցային մթերքներից են բրոկոլին, սպանախը, նուշը, սպանախը, լոբազգիները, կաթնամթերքը, մսամթերքը, ծովամթերքը և այլն)։ Երբ ընտրում եք ածխաջրեր պարունակող սննդամթերք, կանգ առեք նրանց վրա, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ցելյուլոզա (օրինակ՝ հնդկաձավարը, վարսահատիկի փաթիլները և այլն)։ Բացի այդ, ձեր սնունդը պարտադիր պետք է պարունակի օգտակար ճարպեր  (ցանկալի է օգտագործել ձիթապտղի յուղ, ավոկադո և այլն)։ Եթե հետևեք այս հիմնական կանոններին, ապա կարող եք զգալիորեն նվազեցնել շաքարի և ածխաջրերի քանակը և վստահաբար ավելի բարեկազմ ու առողջ կլինեք»,- ասում է դիետոլոգը։

Այսպիսով.

Կերեք շատ սպիտակուց

Երբ ածխաջրեր եք ուտում, համոզվեք, որ դրանք մեծ քանակությամբ ցելյուլոզա են պարունակում։

Քիմ Քարդաշյանի դիեոտոլոգն առաջարկում է սննդակարգի չափաբաժնում կանգ առնել մաքսիմում 5 գրամ շաքարի և  15 գրամ ածխաջրերի վրա։

Համոզվեք, որ ձեր մթերքներում առկա են առողջ ճարպեր. սա վերաբերում է սննդի յուրաքանչյուր չափաբաժնին։

Քոլեթ Հեյմովիչը հավելում է, որ եթե դուք կիրառեք այս բոլոր «հիմնական կանոնները», ապա այս դիետան երբեք խիստ չի թվա և թանկ չի արժենա։

Նա սննդակարգի ևս մեկ տարբերակ է առաջարկել. մեծ տորթ՝ կարճ կյանք)))

wnews.am

Be the first to comment on "Ինչպես է սնվում Քիմ Քարդաշյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ