Հոնոլուլուի բազմահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 3 մարդ (լուսանկարներ)

ԱՄՆ Հավայի նահանգի մայրաքաղաք Հոնոլուլուի բազմահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 3 մարդ, հայտնում է The Daily Mail-ը։
Հրդեհը բռնկվել է շենքի 26-րդ հարկում և տարածվել մինչև 28-րդ հարկը։ Փրկարարները հայտնաբերել են երեք զոհերի մարմինները 26-րդ հարկում։
Ինչպես հաղորդվում է՝ հրդեհի բռնկման ու ծխի տարածման պատճառով հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել լքել բնակելի շենքը։ Բժիշկների տվյալներով՝ 12 մարդ բուժօգնություն է ստացել տեղում, ևս 4-ը հոսպիտալացվել է։

Ոստիկանությունը բարձրախոսի միջոցով կոչ է արել բնակիչներին լքել շենքը։ Շենքում դեռ կարող են մարդիկ մնացած լինել։

Be the first to comment on "Հոնոլուլուի բազմահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 3 մարդ (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ