Թուրքիայում հոլանդացի դիվանագետը Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի պատճառով կանչվել է ԱԳՆ

Հոլանդիայի խորհրդարանի օրակարգում քննարկվելիք Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագծերի հետ կապված Թուրքիայում Հոլանդիայի դեսպանության գործերով հավատարմատարը կանչվել է երկրի ԱԳՆ։

Թուրքական Haberler–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ–ում Հոլանդիայի դեսպանության գործերով հավատարմատարին Թուրքիայի դժգոհություն են փոխանցել Հոլանդիայի խորհրդարանի օրակարգում գտնվող Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագծերի հետ կապված։

Նշենք, որ Հոլանդիան տարիներ առաջ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն նոր նախագծով նախատեսվում է ապրիլի 24–ին նախարարի մակարդակով այցելություն ապահովել Երեւանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։

Be the first to comment on "Թուրքիայում հոլանդացի դիվանագետը Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի պատճառով կանչվել է ԱԳՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ