Աշխարհի 10 ամենագեղեցիկ կին միլիարդատերերը

Աշխարհում հաշվարկվում է մոտ 90 կին միլիարդատեր: Նրանցից ոմանք հաջողակ են կրկնակի: Նրանք ոչ միայն հեքիաթային հարստություն ունեն, այլ նաև օժտված են հրաշալի արտաքինով: Առաջարկում ենք ծանոթանալ մոլորակի ամենագեղեցիկ կին միլիարդատերերի ցուցակին:

1. Լորեն Պաուելլ Ջոբս

Հանգուցյալ Սթիվ Ջոբսի կնոջ կարողությունը կազմում է 20.4 միլիարդ դոլար: Նա հանդիսանում է Emerson Collective-ի հիմնադիրը: Ընկերություն, որը զբաղվում է կրթության, էմիգրացիոն բարեփոխումների, սոցիալական արդարության և շրջակա միջավայրի պահպանության հարցերով:

2. Ջորջինա Բլումբերգ

34 ամյա Ջորջինա Բլումբերգը Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի դուստրն է: Նրա կարողությունը 11.5 միլիարդ ԱՄՆ դոլար է կազմում: Դեռ մանկուց նա սիրում էր ձի հեծնել, իսկ երբ մեծացավ՝ կարիերա ստեղծեց ձիասպորտում:

3. Ամանդա Հերստ

Ամանդա Հերստը իր հաշվին ունի 8.7 միլիարդ դոլար: Նա Hearst մեդիակայսրության ժառանգն է: 32 ամյա աղջիկը հիմնադիրն է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի հետ պայքարող ընկերության: Նաև նա նորաձևության Marie Claire ամսագրի խմբագիրն է:

4. Ջոզի Խո

Ջոզի Խոի կարողությունը կազմում է 7 միլիարդ դոլար: Նա կազինոների ցանց ունեցող մագնատ Մակաո Սթենլի Խոի դուստրն է: Աղջիկը փորձում էր դերասանուհու կարիերա կառուցել և նույնիսկ հայտնվեց մի քանի ֆիլմերում՝ պոռնիկի դերում, ինչը շատ բարկացրեց նրա հորը:

5. Շարլոտտա Կազիրագի

30 ամյա Շարլոտտա Կազիրագիի կարողությունը կազմում է 5.7 միլիարդ դոլար: Նա Մոնակոի արքայադուստր Քերոլայնի և իտալացի բիզնեսմեն, հանգուցյալ Ստեֆանո Կազիրագիի երկրորդ դուստրն է: Շարլոտտան Մոնակոի գահի ժառանգորդների մեջ թվով ութերորդն է:

6. Դիլան Լորեն

Դիլան Լորենը հայտնի ամերիկյան կուտյուրյե Ռալֆ Լորենի դուստրն է, ում կարողությունը կազմում է 4.7 միլիարդ դոլար: Հոր գործը շարունակելու փոխարեն աղջիկը բացել է հրուշակեղենի խանութ, որը դարձավ ամենամեծն աշխարհում:

7. Հոլլի Բրենսոն

Հոլլին բիզնեսմեն սեռ Ռիչարդ Բրենսոնի դուստրն է: Նրա կարողությունը գնահատվում է 3.8 միլիարդ դոլար: Բժշկական ուսումնարանում ուսումնասիրելով նևրոլոգիան, նա աշխատում էր Չելսիի և Վեստմինտերի հիվանդանոցի նևրոլոգիայի բաժնում:

8. Թամարա Էքլսթոուն

Թամարա Էքլսթոունը մոդել է, հեռուստամեկնաբան և անգլիացի միլիարդատեր, «Ֆորմուլա 1»-ի սեփականատեր Բերնի Էքլսթոունի դուստրը: 33 ամյա գեղեցկուհու հաշվի վրա կա 3.6 միլիարդ դոլար:

9. Իվանկա Թրամփ

Իվանկա Թրամփի կարողությունը գնահատվում է 3 միլիարդ դոլար: ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի մեծ դուստրը Trump ընտանեկան ընկերության զարգացման գործադիր տնօրենի տեղակալն էր: Ներկա պահին 35 ամյա Իվանկան աշխատում է որպես նախագահի օգնական, չվճարվող հիմունքներով:

10. Մարիա Բենյե Բովալո

Մարիա Բենյե Բովալոն իր երկու եղբայրների հետ ժառանգել է Lactalis ֆրանսիական կաթնային ընկերությունը, որը համարվում է Եվրոպայում կաթնամթերք արտադրող խոշորագույն ընկերությունը: Նրա կարողությունն է՝ 2.5 միլիարդ դոլար:

Այս հարուստ գեղեցկուհիների մեծ մասը իր կարողությունը ստացել է ժառանգաբար, բայց դա նրանց չի խանգարում զբաղվել սեփական գործով և զգալիորեն կրկնապատկել կարողությունը:

Be the first to comment on "Աշխարհի 10 ամենագեղեցիկ կին միլիարդատերերը"

Leave a comment

Your email address will not be published.


*