Քայլի Ջեններն աշխարհի նոր ռեկորդակիր է դարձել Instagram-ում լայքերի թվով

Ամերիկացի մոդել Քայլի Ջենները, ով փետրվարի 1-ին երեխա է ունեցել, աշխարհի նոր ռեկորդակիրն է դարձել Instagram-ում լայքերի թվով: Նրա դստեր լուսանկարը 15 ժամում հավաքել է ավելի քան 13 մլն լայք եւ հսկայական թվով շնորհավորական մեկնաբանություններ: Ընդամենը մոդելին վերաբերող նորություններին հետեւում է 103 մլն բաժանորդ:

Instagram-ում ամենաշատ լայքեր ստացած բոլոր լուսանկարները կապված են երեխաների ծնվելու հետ: «Հավանում եմ» նշումներով նախորդ ռեկորդը պատկանում էր ժողովրդականություն վայելող պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուին, ով կնոջը նորածնի հետ լուսանկարել էր հիվանդասենյակում: 2017 թվականի նոյեմբերից ի վեր լուսանկարը 11,3 մլն լայք է հավաքել: Ներկայումս երրորդ տեղը զբաղեցնում է ամերիկացի երգչուհի Բեյոնսեն, ով լուսանկարվելու պահին երկվորյակի էր սպասում:

Մեկ տարվա ընթացքում Instagram-ի օգտատերերը 11,2 միլիոնից ավելի շնորհավորական լայքեր են արել հղի հայտնիի լուսանկարի տակ: 20-ամյա Քայլի Ջենները համբավ է ձեռք բերել «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուին մասնակցելու շնորհիվ:

Be the first to comment on "Քայլի Ջեններն աշխարհի նոր ռեկորդակիր է դարձել Instagram-ում լայքերի թվով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ