Մակրոնը հաստատել է՝ Բաքվին չի վաճառվի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում. ԱԳՆ խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հարցը Հայաստանը մշտապես բարձրացնում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Այսօր՝ հուլիսի 3-ին հրավիրված ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին մամուլի հրապարակումների մասին հարցին:

Նա հավելեց, որ ռազմարդյունաբերական ոլորտում Ֆրանսիա-Ադրբեջան համագործակցությունը նույնպես մշտապես հայկական կողմի ուշադրության կենտրոնում է: «Դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Էմանուել Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ պետությունների, միակ երկիրն է, որը խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները, և որ Ֆրանսիան երբևէ Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում»,- ասաց Աննա Նաղդալյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/164925.html

© factor.am

 

Be the first to comment on "Մակրոնը հաստատել է՝ Բաքվին չի վաճառվի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում. ԱԳՆ խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ"

Leave a comment

Your email address will not be published.


*