«Չէի սպասում, որ Ռազմիկը նման բան կանի Հարութի հանդեպ»

Հրավիրված արտիստների շարքում՝ Արմենչիկի, Արման Հովհաննիսյանի, Լիլիթ Հովհաննիսյանի և Անդիի հետ, համերգի պաստառին կար նաև Ռազմիկ Ամյանի լուսանկարը։

Վերջինս պետք է ելույթ ունենար Լիլիթ Հովհաննիսյանից հետո, սակայն երգչուհու ելույթին հաջորդեց Անդիի կատարումը, քանի որ Ռազմիկ Ամյանը չէր եկել։

Համերգի կազմակերպիչ Yeghoyan Production-ի ղեկավար Խաչիկ Եղոյանն ասաց, որ իրենք Ռազմիկին սպասել են համերգի ամբողջ ընթացքում, անգամ, երբ նրա ելույթին մնացել էին հաշված րոպեներ։

«Հարութ Փամբուկչյանը 69 տարեկան է, երեկ 4 ժամ բոլորին ուրախացրել է։ Ռազմիկն էլ ուղղակի Հարութին պաշտում է: Եթե ինչ-որ մեկից չէինք սպասում նման բան, դա Ռազմիկ Ամյանն էր: Թե ինչու չի եկել, իր խնդիրն է։ Իրականում ամեն մարդ իր քայլերի համար է պատասխանատու։

Չգիտեմ, չեմ կարող ասել, թե ինչու չի եկել։ Եթե որևէ մեկը բողոքի Ռազմիկի ներկա չգտնվելու համար՝ ես պատասխան կտամ»,- ասաց Խաչիկ Եղոյանը։

Նրա խոսքով՝ իրենք կապի մեջ են եղել անձամբ Ռազմիկի հետ, սակայն վերջին տասն օրվա ընթացքում Ռազմիկի հետ զրուցել չի հաջողվել։ «Ինքը կամ անհասանելի է եղել, կամ զանգահարել ենք, չի պատասխանել։

Ես չէի սպասում, որ Ռազմիկը Հարութի հանդեպ նման բան կանի։ Մինչև վերջին պահը հույս եմ ունեցել, որ պետք է գա»,- ասաց Խաչիկ Եղոյանը։

Հ.Գ. Հիշեցնենք, որ հենց համերգի օրը՝ հունիսի 30-ին Ռազմիկ ամյանի Սերժ Սարգսյանին նվիրված երգը հայտնվեց համացանցում։

Ռազմիկ Ամյանի երգի տեսահոլովակը դիտեք այս հղումով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

httt

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

https://arm-life.ru

Be the first to comment on "«Չէի սպասում, որ Ռազմիկը նման բան կանի Հարութի հանդեպ»"

Leave a comment

Your email address will not be published.


*