Դատախազությունն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հ գլխավոր դատախազությունն ինքնաբացարկի գրավոր միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ «Դատավարական ընթացակարգով դրանք առաջին իսկ նիստի ժամանակ պետք է քննության առարկա դառնան: Մենք պնդելու ենք մեր դիրքորոշումը»,- ասաց նա։ Նշենք, որ Քոչարյանի և մյուսների գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, և մինչ այս պահը հայտնի չէ, թե որ դատավորն է այն քննելու։

Հունիսի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ՝ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։ 5 օր անց Դանիելյանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին: Մանրամասները՝ տեսանյութում: Նարեկ Կիրակոսյան

Be the first to comment on "Դատախազությունն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ"

Leave a comment

Your email address will not be published.


*