Որոշ «լեգենդար վաստակավորներ» դեռ երգում են… ավելի ճիշտ մոլեգնում են… Արմեն Դանիելյան

Արմեն Դանիելյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

 

Որոշ «լեգենդար վաստակավորներ» դեռ երգում են… ավելի ճիշտ մոլեգնում են…

Հ.Գ. Իսկ առհասարակ այդ «վաստակավորները» տեղյակ են, որ Ժողովուրդը տասը տարի արդարություն ու խիղճ է փնտրել, բայց չի գտել։ 10 տարի դիմել է դատաիրավական համակարգին, կառավարությանը,, խորհրդարանին, սակայն արդյունքի չի հասել։ 10 տարի փողոցում խոսել է մարդասպանների մասին, որ այս սպանությունների հետևում են, թիկունքում, սակայն նրան լսողներ չեն եղել:

 

Իսկ Ապրիլյան պատերազմից, նահատակված հերոսներից ընդհանրապես տեղյակ եք, թե պալատական փարթիների և վուայաժների մեջ եք եղել … դուք փորձել եք առերեսվել Հայ մարդու վշտին… Երգեր մի ձոնեք, լռեք և մեկընդմիշտ հիշեք…

հանուն իշխանության մարդ սպանողներն ու նրանց աջակիցները, Ապրիլյան պատերազմում «անպետք հողերի համար» խրամատում զոհված զինվորներին անօգնական թողած կոռումպացված «օբյեկներին» պետք է փոխանցել, որ նման սպանություններ այլևս չփորձեն իրականացնել, զինվորների կյանքի հաշվին ստամոքսների չափերը չընդլայնեն…

 

և որ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում բազմաթիվ Տիգրան Խաչատրյաններ, Գոռ Քլոյաններ, Արմենակ Ուրֆանյաններ, Ռոբերտ Աբաջյաններ, Քյարամ Սլոյաններ են ապրում ու հետո էլ շարունակելու են ապրել…

Էնպես որ մտքից ու հոգուց բացի, ամեն մի մարդ պետք է խիղճ ունենա, թե չէ կարելի է այդ մարդուն մեռած համարել:

Be the first to comment on "Որոշ «լեգենդար վաստակավորներ» դեռ երգում են… ավելի ճիշտ մոլեգնում են… Արմեն Դանիելյան"

Leave a comment

Your email address will not be published.


*