Սասուն Միքայելյանը բացեց Պանդորայի արկղը. ինչ է նրան սպասվում

Երբ ամիսներ առաջ մամուլն ու ընդդիմախոսները քննադատում էին Նիկոլ Փաշինյանին ու իր իշխանությանը, որ իրականում հեղափոխություն տեղի չի ունեցել եւ նոր կադրերը շարունակում են հին ոճով, որ փոխվել են միայն անձերը եւ հին փորձառուներին եկել են փոխարինելու նոր ու անփորձ երիտասարները, որոնց ամենամեծ կատարած աշխատանքը փողոց փակելն ու ասֆալտին պառկելն է եղել, Փաշինյանն ու իր հրոսակախումբը հարձակվում էին, օրորոցում խեղդում ցանկացած քննադատություն; Հեղափոխությունից մեկ տարի է անցել եւ, ահա, իշխանությանը ջախջախիչ քննադատության է ենթարկում Սասուն Միքայելյանը: Մարդ, որը Քաղաքացիական պայմանագրի ստեղծման ակունքներում է կանգնած, մարդ, որը ինքնահաստատվելու որեւէ խնդիր չունի, եւ , ի վերջո, մարդ, ով թերեւս ամենաշատն է օգտվել հեղափոխության բաիքներից, որդին Հրազդանի քաղաքապետ է դարձել, ինքը ԵԿՄ նախագահ , համատեղութան կարգով ԱԺ պատգամավոր: Բայց այս մարդը չի վախենում ջրի երես հանել իշխանության կեղտոտ լվածքը, իրերն ու երեւույթները կոչել իրենց անուններով:

Ի վերջո, պետք է լինի մեկը, որ ասի՝ <<արքան մերկ է>>: Եւ այդ մեկը ցայսօր Սասուն Միքայելյանն է: Նա մի քանի շաբաթվա բացակայությունից այսօր ԱԺ էր եկել ու սենսացիոն հայտարարություններ արեց: Միքայելյանը Աբովյանում չպաշտպանեց իրենց կուսակցության առաջադրած թեկնածուին, որին մարզպետ Ռոմանոս Պպետրոսյանն էր աջակցում: Միքայելյանի եւ Պետրոսյանի ջրերը մի առվով չեն հոսում, դիրքերի, ազդեցությունների մրցապայքար է, յուրաքանչյուրն ուզում է, որ ինքը թագավոի: Դրանից հետո Միքայելյանին դուրս թողեցին ՔՊ վարչության կազմից: Եւ ահա, Միքայելյանն այսօր ասաց, որ Աբովյանի ընտրությունների պարտության մեղավորը ոչ թե ինքը, այլ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն է:
Միքայելյանի խոսքով՝ Ռոմանոս Պետրոսյանը Աբովյանի քաղաքապետի ընտրությունները անձնավորել էր, հիստերիայի մեջ էր ընկել. «Տեսել եք կայքերով, դա մարզպետին վայել բան չէր, թռչկոտում էր, եսիմ ինչերի մեջ էր ընկել, մտնում էր տեղամասեր»։ Նա Պետրոսյանին մեղադրել է նախկինների հետ համագործակցելու, իր շրջապատը նրանցով ձեւավորելու մեջ.« Գնացեք ու նայեք, թե ովքեր են Ռոմանոս Պետրոսյանի կողքին, Կովալի տղան, այն անձինք, որոնք խորը կապ են ունեցել Կովալի հետ: Այդ մարդկանցով է ինքը շրջապատված ու արժեհամակարգից ու նոր շարժումից է խոսում»։
Սասուն Միքայելյանի խոսքով՝ Կոտայքում դեռ «պոչտի» հին Հայաստանն է. «Մարդը, եթե այսօր մի տարածքում մարզպետ է նշանակվում, պետք է համախմբի ժողովրդին: Ի պաշտոնե վախի մթնոլորտ ձեւավորել, կամ ինչ-որ կլյաուզիայով բանով արժեհամակարգ չես ստեղծի: Մարդը պետք է այնպես աշխատի, որ իրեն հարգեն»,-ասաց Միքայելյանը։
Նա ասաց, որ գնահատում է Աբովյանի գործող քաղաքապետի գործունեությունը. «Նա արդեն 5 տարի քաղաքապետ է, որեւէ կուսակցության մեջ չի մտել: Դուք գիտեք, թե ինչպես էր այս հարցը խիստ դրված ՀՀԿ-ի օրոք»։
Միքայելյանը զգուշացրել է՝ եթե հետեւություններ չարվեն, թավշյա հաղթանակը թավշյա հեռացման կվորածվի:«Էսօր մարդիկ կան իրենք գիտեն, թե դեմք են դառել, կամ մեծ դերակատարություն են ունեցել հայոց պատմության, կամ այսօրվա իրողության, կամ ընդհանրապես էս վերջին թավշյա հեղափոխության հետ կապված։ Դրան գումարած էդպես մի ակտիվ չէր Ռոմանոսը թավշյա հեղափոխության ժամանակ, և եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում», — ասաց Միքայելյանը։ Այսիսով՝ Սասուն Միքայելյանն ասել է բաներ, որոնք ամիսներ շարունակ Փաշինյանը հերքում է, օրինակ ասում է, որ իր կադրերն ամենաուպուն են, որ իրենք ՀՀԿ չեն ու չեն դառնա: Մնում է սպասել՝ կմարսի արդյոք հրամանատարը այս քննադատությունը, թե նա մանդատով կհատուցի:

Անի Սահակյան

Be the first to comment on "Սասուն Միքայելյանը բացեց Պանդորայի արկղը. ինչ է նրան սպասվում"

Leave a comment

Your email address will not be published.


*