Բարեկա՛մ,ինքդ էլ գիտես,որ ՀՀ-ում հասունանում է լուռ դժգոհություն հեղափոխության արդյունքից. Լևոն Շիրինյան

Քաղքագետ Լևոն Շիրինյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․

Բարեկա՛մ,

ինքդ էլ գիտես,որ ՀՀ-ում հասունանում է լուռ դժգոհություն հեղափոխության արդյունքից .

քաղաքացին չի տեսնում իրական ձեռքբերում,իսկ քաղաքականը դիտում է անցած էտապ և մի քիչ էլ անարժեք մի բան:

Ստեղծված վիճակը արդյունք է լութոկրատիայի/ գողապետության / սաբոտաժի,համակարգային հակագրոհի և կազմակերպված խեղաթյուրող քարոզչության: Նաև արտաքին ուժերի հետ համադրվող գործողությունների:

Սակայն գլխավոր պատճառը, այդուհանդերձ, ԱԺ քննարկումների մանրաթեմայնությունն է ,երկրի զարգացման ռազմավարական խորքի ընկալման չգոյությունը,

վարչապետության ԻՐԱԴՐԱՅԻՆ գործելակերպը, երբ փորձ է արվում նոր քայլեր անել ԵՐՐՈՐԴ Հանրապետության մեռելածին քաղաքական կառուցվածքով:

Մինչդեռ անհրաժեշտ է ԱՐՄԱՏԱԿԱՆ շրջադարձ դեպի գողապետության ոչնչացում, սեփական հումքի և երկրի գիտական ներուժի վրա հենված ԳԻՏԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ստեղծում,

ժողովրդի լայն շերտերի ընդգրկում երկրի վերաշինության գործում և Նոր Սահմանադրության շրջանակներում ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ ժողովրդավարության հաստատում:

Նաև հրաժարում մեծահարուստների հասարակություն ստեղծելու չհայտարարված գայթակղությունից:

Be the first to comment on "Բարեկա՛մ,ինքդ էլ գիտես,որ ՀՀ-ում հասունանում է լուռ դժգոհություն հեղափոխության արդյունքից. Լևոն Շիրինյան"

Leave a comment

Your email address will not be published.


*