Արտակարգ դեպք․ Կինն արնաշաղախ ամուսնուն հայտնաբերել է իրենց տան զուգարանում` կրծքավանդակին դանակ խրված

Շտապօգնության մեքենայով երեկ` հունիսի 23-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել Ջրվեժում ապրող 66-ամյա մի տղամարդ։ Նրա կրծքավանդակին դանակ է խրված եղել։

Մեր տեղեկություններով՝ տղամարդուն այդ վիճակում գտել է կինը։ Վերջինիս կանչերին զուգարան մտած ամուսինը չի արձագանքել, ուստի կինը բացել է զուգարանի դուռն ու տեսել արնաշաղախ ամուսնուն, դանակը՝ կրծքավանդակում խրված։

Կինն անմիջապես ահազանգել է 1-03։ Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է, բայց կատարվածի հանգամանքների վերաբերյալ ի վիճակի չի եղել ոչինչ ասելու։

Ինքնասպանության փորձ է եղել տեղի ունեցածը, թե այլ բան, կպարզեն իրավապահները։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

https://ac-media.ru

Be the first to comment on "Արտակարգ դեպք․ Կինն արնաշաղախ ամուսնուն հայտնաբերել է իրենց տան զուգարանում` կրծքավանդակին դանակ խրված"

Leave a comment

Your email address will not be published.


*