89 տարեկանում տարեց վիրաբույժը օրական գրեթե 4 վիրահատություն է կատարում․ Ո՞րն է այս կնոջ գաղտնիքը

Այս բժիշկը իսկական լեգենդ է։ Նա շատ տարիներ է, ինչ բժիշկ է և արդեն լռանում է նրա մոտավորապես 90-ամյակը։ Նա վիրաբույժ է և գրեթե ամեն օր վիրահատություններ է կատարում։

Տարեց կինը ունեցել է ավելի քան 10․000 հաջող վիրահատություն, 67 աշխատանքային տարիների ընթացքում։ Նա քննադատում է թոշակի անցնող մարդկանց, քանի որ նրա խոսքով դրանից հետո կյանքը կորցնում է իր նախկին իմաստը։ Սակայն նրա տարիքում գրեթե բոլորն են անցնում թոշակի։ Բժիշկը նա է, ով միշտ բուժում է մարդկանց,- ասում է նա։

Շատ մարդկանց համար հասնել 89 տարեկան հասակին, արդեն մեծ հաջողություն է, դեռ չենք խոսում այն մասին, որ այդ տարիքում կարելի է վիրահատություններ կատարել։

Այս կինը համարվում է աշխարհի ամենատարեց վիրաբույժը և իր երկարակեցության և պատասխանատու աշխատանքի մասին նա ասում է հետևյալը « Ես շատ եմ ծիծաղում, աշխատում և լացում։ Ուտում եմ ամեն ինչ և չեմ անհանգստանում մանրուքների համար»։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net

Be the first to comment on "89 տարեկանում տարեց վիրաբույժը օրական գրեթե 4 վիրահատություն է կատարում․ Ո՞րն է այս կնոջ գաղտնիքը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ