Այս գործը ձեր թափի գործը չէ. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իմ նկատմամբ քննվող քրեական գործն ամբողջությամբ կարված գործ է, և մենք հասնելու ենք նրան, որ դուք ինքնաբացարկ հայտնեք։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, Վերաքննիչ քրեական դատարանում դիմելով նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին` հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

 

Անդրադառնալով Սաֆարյանի այն հիմնավորմանը` թե դատավոր Արմեն Դանիելյանը դատավոր է նշանակել է իր նախագահության օրոք, Քոչարյանն ասաց. «Ինչ վերաբերում է այն փաստին, որ ես եմ ձեզ նշանակել, անկեղծ պետք է ասեմ, ես ինձ վատ եմ զգում այն հանգամանքով, որ իմ նշանակած դատավորի նկատմամբ այսպիսի բացասական վերաբերմունք կա ձեւավորված: Լավ բան չէ տարիների ընթացքում լինելով համակարգում՝ այսպիսի համբավ ձեռք բերելը: Այս գործը ձեր թափի գործը չէ»:

Be the first to comment on "Այս գործը ձեր թափի գործը չէ. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)"

Leave a comment

Your email address will not be published.


*