Եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը․ Տիգրան Ուրիխանյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դադարեցնում է աշխատանքային լիազորությունները։

Այս մասին պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։

«Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ,որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը:Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ:

 

 

 

Վստահ եղեք`քիչ չի թվա,և շատերն են երկար տխրելու:Ցավով հայտնում եմ,որ դադարեցրել եմ նաև «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում:

 

 

 

 

Հուսամ,որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա ձեզ ներկայացնել մակարդակով բանավեճի կուլտուրա: Առջևում երկար ճանապարհ ունենք,վաղվա օրը լի է հաղթանակներով…»,- ասված է Ուրիխանյանի գրառման մեջ։

Be the first to comment on "Եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը․ Տիգրան Ուրիխանյան"

Leave a comment

Your email address will not be published.


*