Շատ հեշտ մոռացանք, թե ինչպես կիսաքանդ ու հյուծված երկիրը Քոչարյանը ոտքի կանգնեցրեց, երբ ավերակների վերածված Գյումրին նորից սկսեց շնչել հենց Քոչարյանի շնորհիվ:

Այսօր ևս Վերաքննիչ Դատարանի դիմաց էի: Ողջ ընթացքում բարձրախոսը ձեռքիս փորձում էի բացատրել, որոշ քաղաքական լրբերի պատճառով` ազգից մասնատված այն զանգվածին, որ նրանք մոլորվել են այս քաղաքական հորձանուտում:

 

 
Ազգս շատ վատ հիշողություն ունի: Մենք 11 տարի առաջ շատ հեշտ մոռացանք 90-ականների այն մասնավոր տեռորները Լևոնի ժամանակ: Երբ մեր հայրերը բոլորի նման գնում էին աշխատանքի ու չգիտեին կապրեն մինչև օրվա վերջ թե ոչ: Երբ ՀՀՇ-ական ասֆալտի ֆիդայիները զինված քաղաքը մեջ-մեջ էին անում ու ոչ մեկ չէր համարձակվում նրանց կանգնեցնել:
Շատ հեշտ մոռացանք, թե ինչպես կիսաքանդ ու հյուծված երկիրը Քոչարյանը ոտքի կանգնեցրեց, երբ ավերակների վերածված Գյումրին նորից սկսեց շնչել հենց Քոչարյանի շնորհիվ: Օրինակները շատ շատ են:

Ու հիմա իշխանության են եկել այն ուժերը, որոնց 2008-ին թույլ չտվեցին երկիրը բառիս բուն իմաստով ծախել: Այդ սադրիչ ուժերը, որոնք 10 զոհի նորությունը լսելով հրճվում ու իրենց կամակատարներին «ՄԱԼԱԴԵՑ»-ով են շռայլում: Ուրիշ ձև չկա…Ուրիշ ձև չկա ասեց Լևոնը: Այսինքն իշխանության գալու համար ՈՒՐԻՇ ՁԵՎ ՉԿԱ:

 

 

Ու 10 տարի ժողովրդի ուղեղները կաթեցնելով, թե բա էտ 10 զոհերի միակ մեղավորը Քոչարյանն է, էկան նստեցին (ՎԵՐ ԸՆԿԱՆ) գահին:

 

 


Անհայրենիք դասալիքներ, ում համար ՀԱՅՐԵՆԻՔ բառը փոխարինվել է ՈՉԻՆՉ բառով: «ՄԵՐ ԶԻՎՈՐՆԵՐԸ ԶՈՀՎԵԼ ԵՆ ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉԻ»: Ու սա իմ Գերագույն Գլխավոր Հրամանատարի խոսքերն են:

 

 

 

Կուրացած ազգը չի էլ նկատում, թե ինչ է կատարվում երկրում, իսկ երբ ուշքի գան, արդեն ուշ կլինի!!!

Նարէկ Մութաֆէանի ֆեյսբուքյան էջից

Be the first to comment on "Շատ հեշտ մոռացանք, թե ինչպես կիսաքանդ ու հյուծված երկիրը Քոչարյանը ոտքի կանգնեցրեց, երբ ավերակների վերածված Գյումրին նորից սկսեց շնչել հենց Քոչարյանի շնորհիվ:"

Leave a comment

Your email address will not be published.


*