Քոչարյանը պետք է անազատության մեջ մնա, նա կարող է գնել վկաներին. Կասկածները առավել քան հիմնավոր են

 

 

 

Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանն, ազատության մեջ մնալով, կարող է ազդել քննության վրա, վկաների վրա։ «Աշխատել եմ իր հետ, գիտեմ իրեն։ Գիտեմ, որ նա կարող է անել դա։ Նա կարող է պայմանավորվել վկաների հետ, կաշառել նրանց, գումարներ վճարի, որ նրանք հրաժարվեն իրենց ցուցմունքներից: Կասկածները առավել քան հիմնավոր են. Քոչարյանը պետք է անազատության մեջ մնա»,- նախօրեին «Ազատության» եթերում հայտարարել էր Մելքոնյանը։

 

 

 

 

Այն, որ Քոչարյանը պետք է մնա անազատության մեջ, քանի որ ազատության մեջ լինելով կարող է ազդել գործի քննության, վկաների վրա, պարբերաբար նշել են նաև Հատուկ քննչական ծառայության պետը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, բազմաթիվ իրավապաշտպաններ։ «Ես բազմիցս նշել եմ, որ Ռոբերտ Քոչարյանն, ազատության մեջ լինելով, հնարավորություն ունի ազդելու քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա, թաքցնելու ապացույցները, այլ ձևով խոչընդոտելու նախաքննությանը»,- վերջերս պնդել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

 

 

«Մենք գտել ենք, որ առկա են օրենքով նախատեսված կալանավորման հիմքերը: Հատկապես շեշտադրել ենք հնարավոր ապօրինի ներգործությունը։ Ինչքանով որ հնարավոր է նախաքննության ընթացքում վկայի վրա, օրինակ, ներգործություն ունենալ տեսականորեն, այնքանով էլ հնարավոր է դատաքննության փուլում վկայի վրա ունենալ ապօրինի ներգործություն»,- վերջերս նշել էր նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Be the first to comment on "Քոչարյանը պետք է անազատության մեջ մնա, նա կարող է գնել վկաներին. Կասկածները առավել քան հիմնավոր են"

Leave a comment

Your email address will not be published.


*