Ի տարբերություն այսօրվա իրականության, ես արդարադատությանը երբեք չեմ միջամտել. Ռոբերտ Քոչարյան

Քոչարյանի և մյուսների գործով դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 18–ին, ժամը 16։00–ին։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստը։ Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` քննելու այսօր ներկայացված միջնորդությունները։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում է գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը:

Роберт Кочарян перед началом судебного заседания по делу 1 марта (16 мая 2019). Еревaн
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոխելու եւ նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը Քոչարյանը նշեց, որ ի տարբերություն այսօրվա իրականության, ինքն արդարադատությանը երբեք չի միջամտել։

 

 

 

 

 

«Ես ձեզ նշանակելուց հետո ընդհանրապես ձեզ (խմբ.` նկատի ունի դատավորին) չեմ տեսել ու ընդհանրապես դատավորների հետ շփում չեմ ունեցել։ Ես արդարադատությանը չեմ միջամտել ու նման իրավունք չեմ ունեցել։ Ես դատարանների դռներ չեմ փակել` ի տարբերություն այսօրվա իրականության»,–ասաց նա։

 

 

 

Քոչարյանի և մյուսների գործով դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 18–ին, ժամը 16։00–ին։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի գործով մերժեց ինքնաբացարկի վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը:

 

 

 

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20–ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

 

Be the first to comment on "Ի տարբերություն այսօրվա իրականության, ես արդարադատությանը երբեք չեմ միջամտել. Ռոբերտ Քոչարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*