Կյանքի համար որքանո՞վ է վտանգավոր Հայաստանի տարածքում բնակվող կարիճների խայթոցը

2019 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 1-ը Հայաստանում հայտնաբերվել է միջատների, այդ թվում՝ կարիճների խայթելու 170 դեպք, որոնց հետևանքով, բարեբախտաբար, զոհեր չեն եղել: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում միջատների խայթոցի հետևանքով 2 մարդ մահացել էր: Հունիսի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց  ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Հովհաննես Խանգելդյանը:

Փորձագետը տեղեկացրեց, որ ալերգիկ ֆոնի բացակայության դեպքում միջատի խայթոցը կյանքի համար վտանգավոր չէ:

Ինչ վերաբերում է կարիճներին, ապա ինչպես տեղեկացրեց փորձագետը, Հայաստանում մահացու վտանգավոր տեսակներ չկան: Չնայած դրան, կարիճի խայթոցի դեպքում արժի դիմել բժշկական օգնության: Սա հատկապես վերաբերում է երեխաներին, քանի որ աճող օրգանիզմում դրանց խայթոցի վտանգավոր ազդեցությունը մեծանում է:

Խանգելդյանը ուշադրություն դարձրեց այն փաստին, որ կարիճն իր թույնի ամբողջ չափաբաժինը բաց է թողնում միայն ինքնապաշտպանության նպատակով, իսկ դա նշանակում է, որ «սովորական» խայթոցի դեպքում միջատը կարող է այս չափաքանակը մի փոքր նվազեցնել:

med.news.am

Be the first to comment on "Կյանքի համար որքանո՞վ է վտանգավոր Հայաստանի տարածքում բնակվող կարիճների խայթոցը"

Leave a comment

Your email address will not be published.


*