Հայաստանն ամենաապահով երկրների ցանկում բարելավել է դիրքերը՝ հայտնվելով 117-րդ տեղում

Հայաստանն ամենաապահով երկրների ցանկում բարելավել է դիրքերը՝ հայտնվելով 117-րդ տեղում

Vision of Humanity կայքում հրապարակվել է 2019 թվականի ամենաապահով և խաղաղ երկրների ցանկը(Global Peace Index), որը կազմվել է՝ հաշվի առնելով այդ երկրներում բնակության անվտանգության վերաբերյալ 23 ցուցիչ:

Ցանկը գլխավորել է Իսլանդիան: Երկրորդ տեղում է Նոր Զելանդիան, ընդ որում՝ այս երկրներն անցած տարվա համեմատ պահպանել են դիրքերը: Ամենաապահով երկրների տասնյակում են հայտնվել նաև Պորտուգալիան, Ավստրիան, Դանիան, Կանադան, Սինգապուրը, Սլովենիան, Ճապոնիան և Չեխիան:

 
Հայաստանը ցուցակում 118-րդն է: Մեր երկիրը նախորդ տարվա համեմատ 3 հորիզոնականով բարելավել է դիրքերը: Հարևան երկրներից Թուրքիան հայտնվել է 152-րդ տեղում, Ադրբեջանը՝ 130-րդ, Իրանը՝ 139-րդ, իսկ Վրաստանը՝ 99-րդ տեղում:

Զեկույցում նշվում է, որ անվտանգության մակարդակը բարձրացել է 86 երկրում և իջել 76-ում: Ցուցակի վերջին տեղում Աֆղանստանն է, որին նախորդում են Սիրիան և Հարավային Սուդանը:

 

Be the first to comment on "Հայաստանն ամենաապահով երկրների ցանկում բարելավել է դիրքերը՝ հայտնվելով 117-րդ տեղում"

Leave a comment

Your email address will not be published.


*