Քnչարյանը կվերшդառնա ԱԱԾ մեկուuարան․ Միլիnնները ջnւրն են ընկնnւմ․․․

Քոչարյանը կվերադառնա ԱԱԾ մեկուսարան․ Միլիոնները ջուրն են ընկնում․․․ Սպասվածի համաձայն մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին: Հայկ Ալումյանը ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն հիմնավորում է նրանով, որ երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնվել է նույն դատավորին: Դատական նիստը ցույց տվեց, որ Քոչարյանը և նրա պաշտպանները միտված են ամեն գնով ձգել դատավարության ընթացքը:

 

 

 

Ակնհայտ է նաև, որ մեղադրյալի թիմին այսպես ասած դուր չի գալիս դատավոր Դանիելյանը: Ինքը Քոչարյանը անդրադառնալով փաստաբանի ներկայացրած միջնորդությանը՝ նշեց, որ այդ ամենը ցույց է տալիս, որ կան խիստ կասկածներ, որոնք պետք է փարատել, իսկ փարատելը հնարավոր չէ՝ առանց դատավորի ինքնաբացարկի։ Տեղի ունեցող զարգացումները խոսում են մի պարզ բանի մասին: Քոչարյանի թիմին ըստ ամենայնի չի հաջողվել գործարքի գնալ Արմեն Դանիլեյանի հետ:

 

 

 

 

Մեկ այլ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեպքում ամեն ինչ պարզ էր: Ու հիմա մարտի 1-ին գործով գլխավոր մեղադրյալը գիտակցում է, որ Գրիգորյանի հետ արված աշխատանքն, ինչպես նաև միլիոնները որոնք ներդրվել էին բանտից ազատվելու համար ջուրն ընկնում: Մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Քոչարյանը կվերադառնա ԱԱԾ մեկուսարան:

 

 

 

Քոչարյանին ու նրա փաստաբաններին ոչինչ չի մնում անել, քան տարբեր պատրվակներով ժամանակ ձգել հույս ունենալով, որ այնուամենայնիվ հնարավոր կլինի լեզու գտնել նաև Դանիելյանի հետ: Ընդհանուր առմամբ, մարտի 1-ի գործում ժամանակ ձգելը Քոչարյանի և նրա թիմի միակ առաքելությունն է: Ակնհայտ է, որ արյունալի իրադարձության գլխավոր ամբաստանյալը երկար ու ձիգ տարիներ անց է կացնելու բանտում:

նյութի աղբյուր՝ avtoashxarh.com

Be the first to comment on "Քnչարյանը կվերшդառնա ԱԱԾ մեկուuարան․ Միլիnնները ջnւրն են ընկնnւմ․․․"

Leave a comment

Your email address will not be published.


*