Փաստ չկա, որ ֆիքսվել է Քոչարյանի կողմից ապօրինի ներգործություն. Գլխավոր դատախազ

Անձնական երաշխավորությամբ դատարան դիմելու օրենսդրական արգելք չի եղել նախագահների հետ կապված: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ խոսելով Արցախի նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորության մասին, որը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցին:

 

 

 

Արթուր Դավթյանի համոզմամբ` Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց պետք է կիրառվի կալանքը. «Մենք բարձրաձայն ասում ենք, չենք թաքցնում, որ փաստ չկա, որ ֆիքսվել է ապօրինի ներգործություն, մենք չունենք նման փաստ: Մենք չենք խոսում եղած փաստի մասին, մենք խոսում ենք ապագային միտված ռիսկերի մասին: Քրեադատավարկան օրենքը, մեր ու եվրոպական նախադեպային իրավունքը խոսում են խոչընդոտելու, թաքնվելու հավանականությամ մասին, ոչ թե գործող փաստի»:

 

 

 

 

 

https://hayeli.am

Be the first to comment on "Փաստ չկա, որ ֆիքսվել է Քոչարյանի կողմից ապօրինի ներգործություն. Գլխավոր դատախազ"

Leave a comment

Your email address will not be published.


*