Ֆանտաստիիիիկ հաղթանաաաաաակ․ Հունաստան-Հայաստան` 2:3․ Մենք շարունակում ենք պայքարը

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում ավարտվեց Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստան — Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց՝ 3:2 հաշվով։

Խաղի հաշիվը բացեց Ալեքսանդր Կարապետյանը՝ հանդիպման 8-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը։ Հանդիպման 32-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը կրկնապատկեց մեր հավաքականի առավելությունը։

Հայաստանի հավաքականն ընդմիջման գնաց հաղթելով 2 գնդակի տարբերությամբ։ Հանդիպման 54-րդ րոպեին Հունաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Զեկան։ 74-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը՝ վերականգնելով 2 գնդակի տարբերությունը։

87-րդ րոպեին, սակայն, Հունաստանի հավաքականը կրճատեց հաշվի տարբերությունը։ Գոլի հեղինակ դարձավ Ֆորտունիսը։

Թեև Հայաստանի հավաքականի փորձերին, կրկին վերականգնել երկու գնդակի տարբերությունը չհաջողվեց և հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 3։2 հաշվով։

Be the first to comment on "Ֆանտաստիիիիկ հաղթանաաաաաակ․ Հունաստան-Հայաստան` 2:3․ Մենք շարունակում ենք պայքարը"

Leave a comment

Your email address will not be published.


*