Եթե հայկական երկու պետություններում կա մի մարդ, ով պատերազմ է հրահրում Արցախի և Ադրբեջանի միջև, ապա նրա անունը Նիկոլ է, ազգանունը՝ Փաշինյան

Ադրբեջանը շատ զոհողությունների է պատրաստ, որպեսզի համոզի միջազգային հանրությանը, իբր իրենք են հաղթել Ապրիլյան պատերազմում։ Այդպիսով պաշտոնական Բաքուն շատ խնդիրներ կարող էր լուծել՝ մինչև իսկ հասնել նրան, որ առանց նոր պատերազմի, արտաքին ճնշմամբ ստիպել հայկական կողմին գնալ ցավալի և չափազանց մեծ զիջումների։ Չնայած ծախսված մեծ գումարների ու գործադրված բազում ջանքերի՝ Ադրբեջանին չհաջողվեց համոզել աշխարհին, որ իրենք են հաղթել այն պատերազմում։ Չստացվեց, որովհետև պարտությունն ակնհայտ էր։ Եվ դա չափազանց բարենպաստ պայմաններ էր ստեղծել հայկական կողմի համար, որպեսզի էլ ավելի խստացնենք մեր բանակցային դիրքորոշումն ու որոշակի վարքագիծ պարտադրենք Ադրբեջանին և միջնորդներին։ Բայց այն, ինչ չհաջողվեց Ալիևին, հիմա բարեհաջող կերպով Նիկոլ Փաշինյանն է անում։ Նախ նա հրաժարվեց Վիեննայից ու Սանկտ Պետերբուրգից, հիմա էլ որոշել է Ապրիլյան պատերազմի «մեղավորներին» պատժել։ Եվ քանի որ հաղթողներին երբեք ու ոչ մի տեղ չեն դատել, Բաքվում հիմա ծափահարում են։ ՀՀ իշխանությունների այս քայլը նույնպես նրանք ներկայացնում են որպես իրենց «հաղթանակը» ապացուցող փաստարկ, որը, բնականաբար, շատ թանկ կվաճառեն միջազգային ամենատարբեր ատյաններում։ Ասել եմ, նորից եմ կրկնում՝ եթե հայկական երկու պետություններում կա մի մարդ, ով պատերազմ է հրահրում Արցախի և Ադրբեջանի միջև, ապա նրա անունը Նիկոլ է, ազգանունը՝ Փաշինյան։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrant.page/posts/2187589714610654 Նյութի աղբյուրը`MaxInfo.am

Be the first to comment on "Եթե հայկական երկու պետություններում կա մի մարդ, ով պատերազմ է հրահրում Արցախի և Ադրբեջանի միջև, ապա նրա անունը Նիկոլ է, ազգանունը՝ Փաշինյան"

Leave a comment

Your email address will not be published.


*