Պարզվել են ինսուլտի վտանգի գործոնները տղամարդկանց և կանանց մոտ

Մորդովիայի ազգային հետազոտական կենտրոնի գիտնականները պատմել են, թե որ գործոններն են մեծացնում ուղեղի կաթվածի ռիսկը, հաղորդել է RT-ն՝ հղում կատարելով ուսումնասիրությանը:
Պարզվել է, որ տղամարդկանց մոտ իշեմիկ ինսուլտի զարգացման վտանգի հիմնական գործոններն են՝  աթերոսկլերոզը  (արտերիաների խրոնիկ հիվանդություն), ծխելը, ալկոհոլը, նյութափոխանակության սինդրոմը (օրգանիզմի աշխատանքի խանգարումների համալիր, որը նպաստում է գիրության զարգացմանը) և նստակյաց կենսակերպը:
Կանանց մոտ ինսուլտի զարգացման վրա հիմնականում ազդում են շաքարային դիաբետը, շողացող արիթմիան, գիրությունը և դիսլիպիդեմիան (արյան մեջ լիպիդների բարձր մակարդակը):
Միևնույն ժամանակ, հիպերտոնիան (արյան բարձր ճնշումը) հավասարապես վտանգավոր է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար, ասվել է ուսումնասիրության մեջ: Գիտնականները նշել են նաև, որ երիտասարդ տղամարդկանց մոտ իշեմիկ ինսուլտը շատ ավելի տարածված է, քան երիտասարդ կանանց:
https://hayacq.com/41904—.html

Be the first to comment on "Պարզվել են ինսուլտի վտանգի գործոնները տղամարդկանց և կանանց մոտ"

Leave a comment

Your email address will not be published.


*