Փաշինյանն իր սեփական ձեռքերով ոչնչացրեց իր իսկ կողմից ստեղծված միֆերը

Նախորդ իշխանություններին մերժելու կարգախոսի տակ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի քաղաքական առաքելությունն ավարտվեց այն նույն պահին, երբ հրաժարական տվեց վարչապետ Սերժ Սարգսյանը: 

Արդեն այսօր կարելի է վստահ ասել, որ Փաշինյանը և նրա քայլարածները չէին սպասում, որ հաջողության կհասնեն, և գալով իշխանության՝  իրենք ստիպված իմպրովիզացիայով են զբաղվում և ցույց տալիս իրենց իրական դեմքը: Դրա հետ մեկտեղ՝ Նիկոլ Փաշինյանն իր անձնական խնդիրներն է լուծում, և հաշվի առնելով, թե ինչ շրջապատից է նա դուրս եկել, վարչապետն իր կյանքի գերնպատակը դարձրեց Ռոբերտ Քոչարյանին դատելը:

Հաշվարկը շատ պարզ էր: Սեփական քաղաքական և տնտեսական անկարողությունը Փաշինյանը պետք է փոխարիներ էժանագին շոուներով: Եւ այդ շոուների «գալա համերգը» պետք է կայանար Ռոբերտ Քոչարյանի դեմ դատավարության ընթացքում: Բայց դատավարությունը միանգամից իշխանական մի շարք քարոզչական միֆեր պայթեցրեց՝

1․ «Ռոբերտ Քոչարյանը չունի կողմնակիցներ և աջակիցներ»: Ինչպես տեսնում եք, լավ էլ ունի, և իրենք ոչ միայն համացանցում ու այլ հարթակներում, այլ նաև դատարանի շենքի դիմաց իրենց աջակցությունն են հայտնում երկրի նախկին ղեկավարին:

2․ «Քաղաքական ուժերն ու գործիչները չեն համախմբվի Քոչարյանի շուրջ»: Քոչարյանի գրքի շնորհանդեսը, որը կայացավ դատավարությունից մեկ օր առաջ, ոչ միայն բազմամարդ էր, այլ նաև ներկա էին մի շարք քաղաքական գործիչներ, այն էլ՝ տարբեր քաղաքական ուժերից:

3․«Փաշինյանն անվերապահ հեղինակություն ունի պետական ապարատում և հենց իր  լեզվով ասած՝ 

«չկա տենց դատավոր, որ իրա ասածը չանի»»: Ինչպես տեսնում եք, մի շարք դատավորներ հրաժարվեցին ակնհայտ քաղաքական բնույթ կրող ու վտանգավոր զարգացումների պոտենցիալ ունեցող գործից:

4․ «Դատական համակարգն ազատ է՝ ինչպես երբևիցե»: Այս միֆը պայթել էր դեռ հայտնի ձայնագրությունները հրապարակելուց հետո, բայց վերջնականապես այն վերացավ այն պահին, երբ, չգիտես, թե ինչու, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ոչ միայն եկավ Քոչարյանի գործով առաջին դատական նիստին, այլ նաև դատավարությունների սենյակ մտավ դատավորի համար նախատեսված դռնից: Սա արձանագրեցին անգամ մարդիկ, որոնց հաստատ քոչարյանական լինելու մեջ չես մեղադրի (Արմեն Դուլյանը՝ խոսքերիս վկա):

5․ «Մարտի մեկի գործը բացահայտված է»: Դատական նիստի առաջին իսկ օրերը ցույց տվեցին, որ խոսք չկա տասը սպանությունների մասին:

Իշխանությունն առնվազն ծիծաղելի իրավիճակում է հայտնվում, երբ գործով հարցաքննված բոլոր վկաները մեկ բան են ասում, իսկ իշխանությունը հիմնվում է մեկ անձի ցուցմունքի վրա, ում անունն է Արշակ Կարապետյան, ով, ի թիվս այլի, ըստ մամուլի վկայությունների՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալուց հետո Նիկոլ Փաշինյանից պաշտոն է ստացել:

Այս ամենի  համար քաղաքական պատասխանատվությունն ընկնելու է 

հենց ՆիկոլՓաշինյանի վրա:

Կարևոր է նաև արձանագրել հետևյալը. ոչ միայն քաղաքական վերնախավն է արդեն իսկ արձանագրել, որ Փաշինյանը չի կառուցում նոր Հայաստան, այլ տանում է մեզ դեպի ԼևոնՏեր-Պետրոսյանի հնագույն Հայաստան՝ իր ամենավատ դրսևորումներով, այլև հանրությունն է արդեն իսկ տեսնում, որ Փաշինյանի շոուներն առարկայական փոփոխություններ չեն կատարում իրենց կյանքում, և հենց այդ պատճառով է, որ եթե ամիսներ առաջ հանրությունն անվերապահ աջակցում էր նորընտիր վարչապետին, ապա այսօր արդեն իսկ իրեն անվերապահ աջակցում են հանրության 29%–ը, ինչի մասին վկայում են անգամ սոցիոլոգիական հարցումները:

Հ. Գ. Քոչարյանի գործի հետ կապված՝ իրականում կա մի բան, որը լուրջ մտահոգություն է առաջացնում: Դա այն իրավիճակն է, որը ստեղծվել է դատական նիստերի դահլիճից դուրս:Այնտեղ հավաքված մարդիկ բաժանված են երկու մասի, և իրենց միջև առկա է լուրջհակադրություն: Ցավոք, հասարակությունը նորից բաժանվում է մասնիկների, և այս գործում շատ  կարևոր  է  իշխանության  դերը,  որը պետք է  կարողանա  իր  սթափ  պահվածքով  և  ճիշտկոչերով  հանդարտեցնի  իրավիճակը,  բայց մենք տեսնում ենք հակառակը:

Երբ իշխանական խմբակցության ներկայացուցիչ Արփի Դավոյանը ոչ միայն կողմնակալ կարծիք է հայտնում դատավարության վերաբերյալ, այլ նաև Քոչարյանի որդու ունեցվածքի մասին, դրա հետ մեկտեղ էլ՝ որակավորում տալիս Քոչարյանի աջակիցներին, սա արդեն խոսում է այն մասին, որ մենք, այսպես կոչված, հեղափոխական նևրոզից դուրս չենք եկել, ինչը վտանգավոր է առաջին հերթին պետության համար: Իմիջիայլոց, հեղափոխական նևրոզի մասին ժամանակին շատ փայլուն ձևակերպում է տվել ֆրանսիացի գրող ՕգյուստենԿանաբեսը: Ներկայացնեմ մի փոքր հատված նրա աշխատություններից:

«Մենք կցանկանայինք հավատալ, որ քաղաքակրթության լույսի ներքո ժամանակակից քաղաքացին ամբողջովին ջախջախել է բարբարոսության մնացորդներին, որոնց համար նա խստորեն դատապարտում է իր նախնիներին: Բայց, փաստորեն, եթե նա ինքն ընկնում է բորբոքված բազմության մեջ, այդ բարբարոսական բնազդները կրկին անմիջապես արթնանում են նրա մեջ, հատկապես եթե այդ բազմությունը կրոնական կամ քաղաքական էքստազի մեջ լինի: Զանգվածային հանցագործությունները, երբ նրանք դարձել են պատմության սեփականությունը, կարող  են  ծառայել  որպես  մեզ  համար  ամենաթանկ  պատմական դաս:  Մենք  կարող  ենք եւ  պետք է  օգտագործենք  այդ դաժան պատմական դասերը,  որ չկրկնենք սխալները:

Բայց եթե մենք դատապարտենք դրանք կտրականապես, ապա ինչպե՞ս պետք է մերժենք այն մարդկանց, ովքեր սառը եւ ռացիոնալ կերպով թաքնվում են «արդարության շղարշի տակ», հեղափոխության ժամանակ դարձել են գիլյոտին մատակարարողներ՝ փորձելով իրենցսեփական դաժանությունը թաքցնել, իբր, օրենքի հետևում»:

Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ

Աղբյուրը՝ politeconomy.org

Be the first to comment on "Փաշինյանն իր սեփական ձեռքերով ոչնչացրեց իր իսկ կողմից ստեղծված միֆերը"

Leave a comment

Your email address will not be published.


*