Նիկոլ, ասա ովքեր են քո ընկերները և մենք կասենք, թե ով ես դու. Տեսանյութ

Ցանկացած մարդու հասկանալու համար, թե ով է նա, պետք է հասկանալ, թե ովքեր են նրա ընկերները: Ու՞մ վրա է նա հենվում իր գործունեության մեջ և վերջապես լարված վիճակներում ինչպես է նա իրեն պահում:

Նիկոլ Փաշինյանի մասին շատ է խոսվել, նրա հակասական կերպարի մասին իմաստ չունի  ինչ-որ բան ավելացնել: Նրա կերպարի դեռ չբացահայտված մասի վերաբերյալ դեռ վաղ է խոսել:

Ո՞վ է իրականում Նիկոլ Փաշինյանն այսօր, ինքնաբա՞վ է նա, թե իր հետևում կանգնած են դրսի հայտնի «քեռիները»: Ժամանակը ցույց կտա:

Բայց մեկ բան արդեն պարզ է: Փաշինյանն այդպես էլ, իրապես նոր Հայաստանի ղեկավար չդարձավ: Նրա գործունեության հիմքում  դրվեց  իր  նախկին վատ հիշողությունները, քինախնդրությունը, ատելությունն իր հակառակորդների հանդեպ: Արդյունքը լինելու է բումերանգի էֆեկտով: Նրա հանդեպ կոնտր ատելությունն ավելի ուժգին բնույթ է կրելու: Նա հայտնվելու է  Տեր-Պետրոսյանի օրը`  97-98 թվականների կերպարով: Արդյունքում հանրային բևեռացվածությունը շեշտակի մեծանալու է, և երկիրը հայտնվելու է սողացող քաղաքացիական պատերազմի մեջ: Դա արդեն տեսանելի է շատերի համար: Մարտի 1-ի դատավարության առաջին օրերը դա են ցույց տալիս:

Փաշինյանի հենարանն են դարձել անհայտ ծագումով քրեականհեղինակություների  բանդայի անդամները, դրսից ֆինանսավորվող հայտնի գործիչները, ՀՀՇ-ական բանդայի որոշ անդամները, որոնք երկրի թալանով էին զբաղված 90-ական թվականներին, երբ այդ նույն ժամանակ հայ զինվորը կռվում էր ռազմաճակատում, խեղկատակ  Գասպարին, որին ավելի շատ բժիշկների և հոգեբանների օգնություն է անհրաժեշտ: Բայց արի ու տես, որ նա այսօր հայտ է ներկայացրել ակտիվ դեր կատարել Փաշինյանի համար: Խեղկատակն ակտիվ դեր է ստանձնում, պատկերացնում եք, թե որտեղ է հայտնվել  Հայաստանը: Ու դուք մտածում եք, որ այս կապիկությամբ մենք կարողանալու՞ ենք դիմադրել  ոտքից գլուխ զինված Ադրբեջանին:

Պարզ է, որ այսպիսի մթնոլորտում երկրում ոչ մի ներդրում չի լինելու, տնտեսություն չի զարգանալու: Բանսարկությունը  դառնալու է բնական խաղի կանոն, ավանդույթ:

Այս ամենն ավարտվելու է մեծ  ողբերգությամբ ռազմաճակատում: Ինչպես որ եղավ Էլչիբեյի ժամանակ Ադրբեջանում: Սակայն  հայ ժողավրդի պառակտումից այս անգամ օգտվելու է Ադրբեջանը: Այստեղ մենք լրջագույն կորուստ ենք ունենալու: Արդյունքում Երևանում ընթանալու է իշխանափոխության անկառավարելի  վայրի գործընթաց: Իշխանության են գալու  չափազանց կոշտ կարգախոսներով մարդիկ, քանի որ հայրենիքի մաս կորցրած ժողովուրդը պահանջելու է ռազմական տրիբունալի դատին հանձնել ոչ միայն ներկայիս իշխանություններին, այլև դրսից /հիմնական թուրքական աղբյուրներից/  սնվող տարատեսակ շրջանակներին:

Քանի որ հայրենիքի կորստի վրա դրսի շրջանակների հետ «բիզնես իրականացնելը»  կոչվում է պետական դավաճանություն:

Իսկ այսօր այդպիսի դավաճանների քանակը երկրում չափազանց շատացել է: Սա ևս մեկ ցուցիչ է, որ այս ամենը կառավարվում է դրսից և մեկ կենտրոնից:

Հայ ժողովուրդը տեսել է 1915 թվականը, 1920 թ-ին տեսել է բոլշևիկների պետական դավաճանությունը սակայն  չի կարողացել  նրանց պատժի ենթարկել: Դրա համար էլ հայերի մոտ` ի տարբերություն այլ ազգերի,   դավաճանությունը չի ընկալվել որպես ծանրագույն հանցագործության մի ձև: Բայց դրա պատճառը հասկանալի է, պետություն չունեցող ազգը չէր կարող դա իրականացնել:

Այսօր վիճակն այլ է: Եթե մենք այս ամենի արդյունքում լուրջ կորուստներունենանք ռազմաճակատում, ապա պետական դավաճանների պատժի գործողությունները պետք է մասսայական կրի:

Ի վերջո, դա է միակ ձևը ազգն առողջացնելու համար: Ժամանակին Ֆրանկոն Իսպանիայում «երկաթե ավելով» վերացրեց տարատեսակ  քաղաքական բոմժերին, էժանագին պոպուլիստներին: Արդյունքում Իսպանիան այսօր ծաղկում ու բարգավաճում է:

Նույնը կատարեց գեներալ Սալազարը Պորտուգալիայում:

Եթե 1998-ին Ռոբերտ Քոչարյանը նման ձևով «մաքրեր» քաղաքական դաշտը ՀՀՇ-ական բանդայից, թալանչիներից, կեղծարարներից, սրիկաներից, մենք այս օրին չէինք հասնի: Այսօր արդեն Ջհանգիրյանը խոսում է արդար ընտրություններից, Անդրանիկ Քոչարյանը` արդարությունից, Շիրխանյանը` հայրենասիրությունից, իսկ  ղարաբաղյան պատերազմի  փաստացի քաղաքական ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է… դատարանի առջև:

Կա քաղաքագիտական երկաթյա օրենք, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի քեզնով: Եթե դու չես դատապարտում տեր-պետրոսյանական թալանչի ռեժիմի ներկայացուցիչներին, ապա նրանք կդատեն քեզ: Եթե դու չես բացահայտում  1996 թ-ի սահմանադրական կարգի բացահայտ խախտումը, այդ ընթացքում փաստացի ֆաշիստական  ռեժիմի հաստատումը երկրում, ապա վերջնաարդյունքում նրանք նույն բանի կմեղադրեն քեզ:

Սա է այն բնության դաժան օրենքը, որն  ամենուրեք գործում է ժամացույցի աշխատանքի ճշտությամբ, և  դա արդար օրենք է:

Դավիթ Մկրտչյան

Հ.Գ

Բայց անկախ այդ ամենից, երկրում իսկական թալանչիներն ու ընտրակեղծարարները պետք է պատժվեն, ընդ որում աննախադեպ խիստ ձևով, որպեսզի երկրում իսկական թալանչին սուրբ չհռչակվի, իսկ ընտրակեղծարարը արդարությունից  չխոսի: Հակառակ դեպքում մենք կկրկնենք 1915 թ-ի և 1920 թ-ի պատմությունները:

Փաշինյանը` անկախ իր կամքից, բացեց անցյալի այս վերքերը և պատմական «թարախը» սպառնում է մեզ կործանել` կամ մենք` նրանց, կամ իրենք` մեզ, ահա այդպես է դրված խնդիրը: Երրորդ տարբերակ արդեն չկա

Be the first to comment on "Նիկոլ, ասա ովքեր են քո ընկերները և մենք կասենք, թե ով ես դու. Տեսանյութ"

Leave a comment

Your email address will not be published.


*