Հրատապ: Քոչարյանի կողմնակիցները փայտե ձողեր են բերել դատարանի բակ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ անց կմեկնարկի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցով դատական նիստը։ Քոչարյանի կողմնակիցները փայտե ձողեր են բերել դատարանի բակ, ինչը նկատելով՝ ոստիկանները ճշտեցին, թե ինչ նպատակով են դրանք օգտագործվելու։ Բացատրեցին, թե դրանք ցուցապաստառին են ամրացնելու, ինչից հետո ոստիկանությունը թույլ տվեց փայտերը մոտեցնել ավտոմեքենաներին։ Ռոբերտ Անանյան Նյութի աղբյուրը`MaxInfo.am

Be the first to comment on "Հրատապ: Քոչարյանի կողմնակիցները փայտե ձողեր են բերել դատարանի բակ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ"

Leave a comment

Your email address will not be published.


*