ժողովուրդը կգնա Ռոբերտ Քոչարյանին բանտից հանելու և Նիկոլին էլ բանտ կտանի .Մենուա Հարությունյան

Հարցազրույց Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի և քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանի հետ:/Մաս 2-րդ/

-Քաղաքական ճգնաժամ գոյությունի ունի,թե՞ ոչ:

Նարինե Դիլբարյան.Կա կառավարման ճգնաժամ,որը ոչ մի կապ չունի այն ամենի հետ ,ինչ ասում է Մենուան:Իշխանության բռնազավթում արտահայտությունը ծիծաղելի է, որովհետև իշխանության բռնազավթում տեղի չունեցավ, Սերժ Սարգսյանը իր անցած քաղաքական մեծ ճանապարհի արդյունքում կարողացավ դրսևորել զսպվածություն,հանգիստ հեռացավ:

Մանուա Հարությունյան.Եթե դուք պատգամավոր լինեիք,ձեր անունը սև լենտով կախած լինեին ձեր փողոցում, ձեր երեխան տեսներ,ձեզ զանգեին ,ահաբեկեին, վախեցնեին,որ դուք ձեր կամքին հակառակ Նիկոլին ընտրեիք վարչապետ ,հիմա այդպես չէիք խոսի:Ես վստահ եմ,գալու է օրը, այդ բոլոր պատգամավորները,դիմելու են ՍԴ ,որ իրենց ճնշել ու վախեցրել են,որ իրենց կամքին հակառակ քվերակեն,պատգամավորը իր խղճի կամոք է քվերակում,այլ ոչ թե Նիկոլի կամոք: Այդ մարդիկ դիմելու են ՍԴ,ավելին՝Նիկոլ Փաշինյանը ենթարկվելու է քրեական պատասխանատվության :

Նարինե Դիլբարյան.Դուք էլի խոսում եք Նիկոլի մասին,ուզելով ասել,որ մեր ամբողջ կյանքը Ռոբերտ Քոչարայանի,Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև է:

Մանուա Հարությունյան.Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը,ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի ,պետական մտածողություն ունեցող մարդիկ են :

Նարինե Դիլբարյան.Հակառակը,պետական մտածողությունը ջախջախում են:
Մանուա Հարությունյան.Նրանք թայֆազբազներ չեն,որ գնում են և ամեն գնով իշխանությունը բռնազավթում:Երբ ժողովուրդը դուրս կգա էյֆորիայից,այդ նույնը ժողովուրդը կգնա Ռոբերտ Քոչարյանին բանտից հանելու , և Նիկոլին էլ կտանի բանտ:

Նարինե Դիլբարյան.Երբեք:

Մանուա Հարությունյան.Մենք չենք հանդուրժելու ,որ մեր երկրում մարդիկ հակասահմանադրական գործունեություն իրականացնեն:

Նարինե Դիլբարյան.Եթե ես իամանայի,որ մեր բանավեճը նման էժանագին մակարդակի վրա է լինելու…ես զարմանում եմ,որ մարդիկ բռնում են մեկի գիծը և սկսում են բարձրացնել ,սահմանադրությունը պաշտպանելու փոխարեն,դուք պաշտպանում եք անձերին:

Մանուա Հարությունյան.Ցավալին այն է,որ Հայաստանում սահմանադրությունը պաշտպանելը դարձել է էժանագին,դուք ճիշտ եք ասում ,Նիկոլն էլ է այդպես մտածել, որ պոպուլիզմը ,դեմագոգիան և ժողովրդի անունից խոսելով լինել արժանապատիվ, սահմանադրություն պահպանելը անարժան է դարձել:

Նարինե Դիլբարյան.Սահանադրությունը պետք է պաշտպանել:

Մանուա Հարությունյան.Սահմանադրությունը չեն պաշտպանում փողոցով, Ռոբերտ Քոչարյանը պաշտպանել է Սահամանդրությունը և թույլ չի տվել,որ սահամանադրական կարգը տապալվի:

Նարինե Դիլբարյան.Դե թող գնա և ապացուցի:

Մանուա Հարությունյան.Ինքը կապացուցի,բայց դրա համար արդար դատարան է պետք :

Նարինե Դիլբարյան.Արդար դատարանը դուք եք ստեղծել,այնտեղ գտնվում են յն մարդիկ,ովքեր ձեր պաշտպանյալներն են:

Մանուա Հարությունյան.Թող փոխի,հեռախոսով ցուցումններ է տալիս,հեռախոսով ինքն է ասում,թե ով պետք է նստի,ով ոչ:Դուք ինտելեկտուալ կին եք,բայց ես ցավում եմ,որ դուք չունեք պետական մտածողություն:Ես ձեզ խորհուրդ կտամ չզբաղվել քաղաքականությամբ:

Նարինե Դիլբարյան.Նման մակարդակի խորհուրդները կարող եք ձեզ պահել:

Մանուա Հարությունյան.Կա մի ճշմարտություն.պետությունը չի կարելի կառավարել փողոցով և ժողովրդի անունից, այլ Սահանադրությամբ:

Նարինե Դիլբարյան.Դուք մեկնաբանում եք Սահմանադրությունը այնպես,ինչպես ուզում եք:

Մանուա Հարությունյան.Սահմանադրության մեջ հստակ գրված է,որ քաղաքացիները մասնակցում են երկրի կառավարմանը,ընտրություններին…ես ծանչր եմ տանում ,որ իմ երկրի սահամանդարական կարգը տապալվում է դեմագոգների կողմից և մեր երեխաների ապագան փորձում են կառուցել ոչ թե սահամանդրությամբ,այլ ընդամենը փողոցով կառավարելու տրամաբանությամբ:

-Քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մանդատի հարցը ,այս մասին ի՞նչ կարծիք ունեք,նաև Նիկոլ Փաշինյանը ամփոփեց կառավարման 1 տարին,ներկայացրեց 100 կետ,այս մասին ձեր տեսակետը:

Նարինե Դիլբարյան.Նիկոլ Փաշինյանի ամանամեծ սխալն այն է,թե ինչու ենք մենք անընդհատ վերադառնում վաղուց պատմության թանգարանում իրենց տեղը գտնելիք անձանց,որոնք իրենց աշխատանքի ՕԳԳ-ն արդեն ավարտել են,այս երկիրը դարձել է Լևոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան եռանկյունու մեջ ինչ-որ դեգերումներ կատարող ուրվական:Բացի այդ երեք դեմքերից այս երկրում կան շատ այլ գործեր և անձինք:Նիկոլ Փաշինյայնի այդ ասուլիսի մասին ես կարծիք հայտնել եմ,վատն այն է,որ մենք չենք անդրադառնում համակարգային փոփոխություններին, և դրա պատճառով ,երբ չի ձևավորովում համակարգային փոփոխությունների քաղաքական օրակարգը, ամեն մեկը սկսում է խոսել,որ մենք հիմա բևեռ ենք ձևավորում,գնում են Արցախ,այնտեղ մարդկանց մտքերն են սկսում պղտորել,չէ որ ամեն ինչ խաղաղվել էր ,բոլորը հիշում են,թե ինչպես մայիսի 9-ին գնացին և այդ հաղթանակը նշեցին և Բակո Սահակյանը և Նիկոլ Փաշինյանը : Չէ,պետք էր գնալ,այնտեղ նորից մարդկանց զայրացնել, ինչ-որ լրացուցիչ սխալ քայլեր կատարել …

Մանուա Հարությունյան.Այսինքն՝Արցախ ազատագրած Սերժ Սարգսյանը չգնա՞…

Նարինե Դիլբարյան.Իմիջայլոց,Սերժ Սարգսյանը,ի տարբերություն ձեզ և ձեր պաշտպանածների, իրեն շատ զուսպ է պահում :

-Ում նկատի ունե՞ք,որ ասացիք՝գնացին Արցախ:

Նարինե Դիլբարյան.Քոչարյանի մարդիկ ,երբ գնում են Արցախ…

Մանուա Հարությունյան.Ովքե՞ր են այդ մարդիկ:

Նարինե Դիլբարյան.Ես անուն –ազգանուններով չեմ ասում…

Մանուա Հարությունյան.Բա ինչո՞ւ եք նման հայտարարություններ անում,ովքեր են Ռոբերտ Քոչարյանի մարդիկ,որ գնում են Արցախը պղտորելու:

Նարինե Դիլբարյան.Էմիսարները գնում են,դրդում են,ես գիտեմ,որ երկար են համոզել,թե Բակո Սահակյանը երբ գրի այդ նամակը ,ժամանակը ,ձևը և հասցեականությունը ևս սխալ ընտրվեց:

-1 տարվա մասին:

Նարինե Դիլբարյան.Սխալն այն է,որ մենք դեռ շարունակում ենք գործել կեղծ սահմանադրությամբ ,այն ընտրական օրենսգրքից,որը բերեց խորհրդարանի խիստ միատարրության,նույնը վերաբերում է կուսակցություների մասին օրենքին,որի հետևանքով մենք կուսակցություններ չունենք,մենք ունենք ընդամնեը անձերի շուրջ հավաքված մարդկանց սիրողական,զգացմունքային ինչ-որ բան:

-Սոցիալ-տնտեսական ոլորտի փոփոխությունների մասին ի՞նչ կասեք:

Նարինե Դիլբարյան.Սոցիալական կյանքում կատարվել են փոքր քայլեր,փոքր և դրական:

Մանուա Հարությունյան.Ամեն ինչ խանութներում թանկացել է:

Նարինե Դիլբարյան.Ամեն ինչ չի թանկացել,այդ առանձին քայլերը,եթե անգամ ճիշտ են,չեն կարող բերել ընդհանուր հաջողությունների :Դրա համար,եթե խոսում ենք Սահմանադրությունը փոխելու մասին ,այնպես էլ տնտեսական դաշտի ազատականացման մի մեծ փաթեթ պետք է բերել:

-Հրանտ Բագրատյանը,ԲՀԿ-ն առաջարկեցին:

Նարինե Դիլբարյան.Փաշինյանի իշխանության ամենամեծ թուլությունը հենց այն է ,որը հրահրում են տարբեր ուժեր,հիմնականում ի պաշտպանություն Քոչարյանի ելածները և ես մտածում եմ,որ եթե մարդ այդքան վստահ է,որ ինքը չէ մեղավոր …

-Ի՞նչն է խանգարում տնտեսական հեղափոխություն,ռեֆորմներ իրականացնելուն:

Նարինե Դիլբարյան.Նոր իշխանությունը ցնցումների մեջ է,որովհետ նրանք անընդհատ սպասում են հարվածների,որ հիմա տեղի կունենա հակահեղափոխություն:

Մանուա Հարությունյան.Եթե ցնցումների մեջ է,թող գնա,ուրիշները գան:

-Ինքն ասում է,որ եթե մենք վաղն էլ ընտրություն կատարենք , 80 տոկոս հավաքելու ենք:

Նարինե Դիլբարյան.Դա խոսք է, բայց գործի ամբողջ էությունը դրված է այդ խնդրի վրա:Գագիկ Ծառուկյանը,ի տարբերություն ցգայացունց ոմանց,դրսևորեց արժանապատիվ քաղաքական կեցվածք,ինքը հռչակեց իր պատասխանը ,հիմա սպասում է ,թե ինչ արձագանք կտան:Ինքն ասաց,որ չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ :

-ՄԻնչև իր ասելը,իշխող իշխանության ներկայացուցիչներն էին ասել:

Նարինե Դիլբարյան.Ամեն կուսակցությունների տակ էլ հնարավոր է դրվեն ականներ:

-Ովքե՞ր են դնում:

Նարինե Դիլբարյան.Նրանք ,ովքեր դեմ են խաղաղ իշխանափոխությանը:

Մանուա Հարությունյան.Կա ՔՈ կուսակցություն, որը Նիկոլին սատարող,տակից իրենց ստեղծած կուսակցություն է:Նա հայտարարում է,որ պետք է Գագիկ Ծառուկյանը մանդատը դնի,կամ պետք զրկեն մանդատից:Մի քանի օր հետո լուրեր են տարածվում ,որ այդ կուսակցության լիդերներից մեկին քաղաքում սրճարանի տարածք են տվել,այն դեպքում,երբ նույն Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դոլարի ներդրում է անում Հայստանում այն իրավիճակում,երբ ներդրումներ չկան:

Նարինե Դիլբարյան.Անուններ տվեք,ինձանից անուններ էիք ուզում:

Մանուա Հարությունյան.Ասում եմ՝ՔՈ կուսակցության լիդերներից մեկին,անունը չեմ հիշում,սրճարանի տարածք են տվել ,հենց հիմա այդ սրճարանի մոտ ցույցեր են:Մինչ այդ Նիկոլն ասում էր՝կանաչ տարածքներ ենք վերականգնում,թույլ չենք տա, որ սրճարաններ կառուցվեն,հիմա կառուցվում է : Կարող եմ ենթադրել,որ այդ կուսակցությանը պատվեր են տվել ,ասել են՝ Ծառուկյանի դեմ քաղաքական արշավ սկսի ,մենք էլ քեզ տարածք տանք.կարող եմ ենթադրե՞լ:Ես հստակ գնահատականներ եմ տալիս,խնդիրը պարզ է՝Գագիկ Ծառուկյանը,որպես ներհեղափոխական լիդեր ,ով օգնել և Նիկոլ Փաշինյանին դառնալ վարչապետ…ինքն է Փաշինյանին դարձրել վարչապետ…

Նարինե Դիլբարյան.Ինքը չի դարձրել…

Մանուա Հարությունյան.Եթե ինքը չառաջադրեր 1/3 –ով ,Նիկոլ Փաշինայնը չէր էլ կարողնալու առաջադրվել ,և այսօր Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը խանգարում է Նիկոլին ,Նիկոլը հասկանում է,որ այն անփառունակ քաղաքականությունը ,որն ինքն է իրականացնում և հիասթափեցնում հասարակությանը ,շատ կարճ ժամանակ հետո պահանջ է ձևավորվելու, որ ինքը պետք է հեռանա:Ո՞վ է լինելու գլխավոր հավակնորդներից մեկը,Գագիկ Ծառուկյանը ,դրա համար պետք է Ծառուկյանին հոշոտել,գնալ իր բոլոր ընկերությունների վրա ակտեր գրել,իր թերթր լրագրողին,ում թայֆազբազորեն Նիկոլը տարել է պատգամավոր,ասեն,որ ոտքի կանգնի և ասի՝Արատարի ցենտի գործարանը…ամեն ինչ շատ պարզ է…ոնց որ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ են քաղաքական վենդետա անում, ,նույնն էլ անելու են Գագիկ Ծառուկյանի հանդեպ :Նիկոլ Փաշինայնը հասկանում է,որ ինքը անփառունակ քաղաքական գործիչ է ,որ ինքը հակապետական տարր է :Օգտագործելով պետական ռեսուրսը և ամենակարևորը՝ժողովրդի անունից, իր քաղաքական հակառակորդներին՝Ռոբերտ Քոչարյան,Գագիկ Ծառուկյան,այս մարդկանց փորձում է արենայից հանել:

-1 տարվա հետ կապված ձեր կարծիքը:

Մանուա Հարությունյան.Բացի քաղաքական գնահատականներից,որոնք ես արդեն տվեցի ,որ Նիկոլը հակապետական գործիչ է և տապալել է Հայաստանում սահամադրական կարգը,որի համար հետագայում ենթարկվելու է քրեական պատասխանատվության, ինքը պրավալ տվեց նաև …

Նարինե Դիլբարյան.Զառանցում եք..

Մանուա Հարությունյան.Ինչո՞ւ եք վիրավորում…

Նարինե Դիլբարյան.Չի կարելի անըդհատ նույն բանը ասել…

Մանուա Հարությունյան.Այդ դուք եք որոշո՞ւմ ,թե ինչ է կարելի,ինչ՝ ոչ:Կյանքը ցույց կտա և բոլորը կտեսնեն, ես ճիշտ եմ և դուք կամաչեք ձեր այսօրվա պահվածքի համար:Նիկոլ Փաշինյանը նա նաև քար նետեց Հայաստանի տնտեսության զարգացման վրա:Կարեն Կարապետյանի կառավարությունը 7,5 տոկոս տնտեսական աճով կառավարությունը հանձնեց Նիկոլին և նա այդ փաստը ընդունեց,որովհետև ինքը էյֆորիաի տակ և ոգևորված,իր 100 օրը ամփոփելիս հրապարկում գլուխ էր գովում,որ տնտեսությունը զարգանում է ,և չէր ֆիքսում,որ դա իր զարգացումը չի,դա իներցիան է:Եթե Կարեն Կարապետյանի տնտեսությունը ֆիքսած էր ,որ տարվա վերջին ունենալու էինք 12 տոկոս տնտեսական աճ,Նիկոլը այդտեղ էլ հարամեց ամեն ինչ,վերցրեց իշխանությունը և տնտեսական աճի փայլուն ցուցանիշները տապալման տարավ,տարին փակեց ընդամենը 4 տոկոս աճով,այս տարին ևս չի կարողանալու փակել նորմալ աճով: Այն հույսը,որ քաղաքացիների մեջ կար,թե մարդիկ պետք է լավ ապրեն,այդ հույսերը լրիվ մարեց :

Նարինե Դիլբարյան.Փայլուն ցուցանիշները…համալսարանը ը կործանվում էր, ոչ մի հույս էլ չկար,ապրիլի 23-24-ին տեսանք այդ հույսերը:

Մանուա Հարությունյան. Տեսանք,որ ոչ միայն մեր պետական ինստիտուտներն է սնանկացնում,այլ նաև մեր տնտեսությունն է ավերում: Ցավում եմ,որ մեր հասարակության և քաղաքական էլիտայի մեջ կան ձեզ նման զգացական և իրականությունից հեռու մարդիկ,Աստված ձեզ պահապան,ապրեք երկար,որպեսզի տեսնեք ,որ ես ճիշտ եմ,տեսնեք ,թե ինչպես է Նիկոլը դատապարտվում մեր պետության սահմանադրական կարգը տապալելու համար և տեսնեք,թե ինչպես են իմ նման մարդիկ ծաղկեցնում իմ և ձեր պետությունը:

Նարինե Դիլբարյան.Դուք չեք կարող ոչինչ ծաղկեցնել:

Մանուա Հարությունյան. Կապրենք ,կտեսնենք :

Նարինե Դիլբարյան.Միակողմանի ,անհատապաշտ անձինք ոչինչ չեն կարող ծաղկեցնել,ինձ դժվար է անվանել փաշինյանական ,ոչ էլ ժամանակին ինձ ոչ ոք չէր կարող անվանել ոչ լևոնական,ոչ քոչարյանական,ես իմ ամբողջ գիտակցական համեստ կյանքը ծառայեցրել եմ Հայաստանում ժողովրդավարական և ազատական պետության կայաման խնդրին :

Մանուա Հարությունյան.Նիկոլը տապալել է նաև ձեր երազանքները,քանդել այն արժեքները,որոնց համար դուք պայքարել եք:

Նարինե Դիլբարյան. Դուք ամեն ինչ անհատականացնում եք:

Մանուա Հարությունյան.Ես ոչ Քոչարյանի ժամանակ եմ պաշտոն ունեցել,ոչ էլ Սերժ Սարգսյանի, ոչ էլ Նիկոլի ժամանակ կարող եմ երբևէ ունենալ,ես միշտ ծառայել եմ իմ պետությանը և ուզում եմ,որ իմ երկիրը լինի սահմանադրական,ոչ թե փողոցից կառավարվող:Չեմ ուզում,որ մարդիկ դուրս գան,փողոցում ցույց անեն և ճնշում գործադրեն դատարանի վրա ,որ նա գեներալ Մանվելի կալանքը փոխի:

Նարինե Դիլբարյան.Ես կարող եմ ասել,որ դուք այրված եք Նիկոլից,և դա շատ վտանգավոր է:

Մանուա Հարությունյան.Ես կարող եմ այրվել,բայց թույլ չեմ տա իմ պետությունը այրել:

Նարինե Դիլբարյան.Դուք ինքներս եք այրում այդ պետությունը:

Մանուա Հարությունյան.Այդ պետությունը պաշտպանում են իմ նման մարդիկ ,ովքեր առաջնորդվում են պետական մտածողությամբ:

Նարինե Դիլբարյան.Դուք զարմանալի կռապաշտական մտածողություն ունեք:

Մանուա Հարությունյան.Ես աստվածսեր մարդ եմ և ես առաջնորդվում եմ պետության սահմանադրականությամբ և ես երբեք չեմ հանդուրժի ,որ իմ պետության սահմանադրականությունը խախտվի:

Նարինե Դիլբարյան.Աստվածասեր մարդը չի կարող այդպես արտահայտվել:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

 

 

Be the first to comment on "ժողովուրդը կգնա Ռոբերտ Քոչարյանին բանտից հանելու և Նիկոլին էլ բանտ կտանի .Մենուա Հարությունյան"

Leave a comment

Your email address will not be published.


*