Դիանա Գրիգորյանը նոր՝ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի և նոր դերասանների հետ աշխատելու մասին

Պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանի նոր՝ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի անոնսն արդեն համացանցում է: Այն շուտով կցուցադրվի «Արմենիա Պրեմիում» հեռուստաընկերության եթերում։ Մինչ այդ Դիանա Գրիգորյանը BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է նոր հեռուստասերիալի և դերասանական կազմի մասին: «Պատմությունը երեք զավակների մասին է, որոնց հասցեն ճակատագրով այդպես էլ չի գրվում: Բավական հետաքրքիր, շատ խորը դրամատիկ սյուժե է, և ես հուսով եմ՝ հեռուստադիտողը կգնահատի մեր աշխատանքը»: Դիանան նշում է, որ, աշխատելով նույն պայմաններում, փորձել են գերազանցել նախորդ հեռուստասերիալներին. «Այս հեռուստասերիալի ստեղծման համար ես և իմ ստեղծագործական խումբը, դերասանական կազմը շատ մեծ աշխատանք ենք տարել: Այս անգամ կարծես թե աշխատանքը, պատասխանատվության զգացումը շատ ավելի մեծ էին։ Ցանկանում էինք այնպիսի բան անել, որը կտարբերվեր: Անդադար լինելով այս ոլորտում, հասկանալով, որ հեծանիվ չես կարող հորինել, և որ շատ նոր բաներ անելու համար շատ մեծ ֆինանսներ են պետք, արդյունքում արել ենք այնպիսի բան, որ հեռուստադիտողին հետաքրքրի»: Նյութի աղբյուրը`MaxInfo.am

Be the first to comment on "Դիանա Գրիգորյանը նոր՝ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի և նոր դերասանների հետ աշխատելու մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*