Սերժ Սարգսյանը բացել է փակագծերը եւ ասել, թե ինչ իմաստ ուներ «ես սխալ եմ» արտահայտությունը

Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը պաշտոնանկության առիթով՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալ», դեռեւս մնում է հրապարակայնորեն չբացահայտված։ Hayeli.am-ի տեղեկություններով` Արցախում գտնվող Սերժ Սարգսյանը մարտական ընկերների համառ պնդումներին տեղի տալով բացել է փակագծերը եւ ասել, թե ինչ իմաստ ուներ իր հայտնի արտահայտությունը։ Ասել է, որ այն վերաբերում էր ոստիկանապետ Վովա Գասպարյանին, ով մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը արդեն անցել է Փաշինյանի կողմը, բանակցել նրա հետ, սրանով էր պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, որ դուք չեք տիրապետում իրավիճակին, Հայաստանում իշխանությունն արդեն ժողովրդին է պատկանում։

https://hayacq.com/41833—.html

Be the first to comment on "Սերժ Սարգսյանը բացել է փակագծերը եւ ասել, թե ինչ իմաստ ուներ «ես սխալ եմ» արտահայտությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*