ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿ․ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Մալայանի անվան աչքի կլինիկայում սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ Երկու օր առաջ «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված դեղամիջոց է ներարկվել թվով 8 հիվանդի, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած․ միայն լույսն ու ստվերն են տարբերելուց եղել։ Կլինիկայում խուճապ է առաջացել, անմիջապես նշված դեղորայքի փորձաքննություն են կատարել և հիվանդներին տեղեկացրել են, որ դեղորայքի մեջ ագրեսիվ հարուցիչ՝ ինֆեկցիա է հայտնաբերվել, որը կուրություն է առաջացրել։ Կլինիկան անմիջապես վիրահատություններ է իրականացրել և հուսադրել է հիվանդներին, որ մի քանի ամսում տեսողությունը կվերականգնվի։ Մեզ զանգահարած քաղաքացին հիվանդաներից մեկի հայրն է, որը խիստ վրդովված էր և կասկածում էր, որ իր որդու տեսողությունը ամբողջությամբ վերականգնվելու է։ Մեր լրագրողն այժմ Մալայան կլինիկայում է, որտեղ է նաև առողջապահության փոխնախարարը։ Մանրամասներ պարզելու դեպքում անպայման կտեղեկացնենք դրանց մասին։ https://hraparak.am/ Նյութի աղբյուրը`MaxInfo.am

Be the first to comment on "ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿ․ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ"

Leave a comment

Your email address will not be published.


*