Քաղաքացին Նիկոլ Փաշինյանին դատի է տվել

ՀՀ քաղաքացի Խաչատուր Ղալեչյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Քաղաքացու պահանջն է Նիկոլ Փաշինյանին ստախոս ճանաչելը, ինչպես նաեւ ներողություն խնդրելը եւ բարոյական վնասի փոխհատուցումը: Factor.am-ն այս մասին տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, մերժել է քաղաքացու միջնորդությունը, քանի որ հայցը ներկայացված է թերություններով: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ մայիսի երկուսին քաղաքացին կրկին նույն պահանջով նոր հայց է ներկայացրել, որը մայիսի երեքին կրկին մերժվել է:

https://www.zham.am/hy/news/5262/view

Be the first to comment on "Քաղաքացին Նիկոլ Փաշինյանին դատի է տվել"

Leave a comment

Your email address will not be published.


*