«Նիկոլն այլևս սպառված ա, իսկ նրա իշխանության մնալու ամեն մի օրը Հայաստանը հետ է տանում». Մենուա Հարությունյան

Այս օրերին քաղաքացիների կողմից ամենաշատ հնչող հարցը հետևյալն ա․ լավ, բա վերջը ի՞նչ ա լինելու․․․

Մարդիկ սկսել են համատարած չվստահել Նիկոլին կամ արդեն կասկածում են, որ Նիկոլը կարողանալու ա տնտեսական զարգացում ապահովել ու մարդկանց կյանքը բարեկեցիկ դարձնել․․․

Ժամանակն է նոր քաղաքական օրակարգ ձևավորելու և հասարակությանը ներկայացնելու հստակ ծրագիր, թե ինչպես է զարգացնելու Հայաստանը, ինչ պետք է անել մարդկանց կյանքը բարեկեցիկ դարձնելու համար։

Այլևս մեր քաղաքացիների մտածելու կարողություն ունեցող հատվածը համոզված է, որ Նիկոլը տնտեսություն զարգացնող չէ, որ Նիկոլի հետ հույսեր կապել չի կարելի, և մարդիկ մտովի նոր լիդեր, նոր ուժ են որոնում, ում հետ կարելի է հույսեր կապել։

Ժամանակն է նստելու և նոր, մրցունակ ու իրատեսական տնտեսական հայեցակարգ ձևակերպելու և պետք է վերանալ անձերին հավատալու պրակտիկայից ու իսկապես գնալ այն ուժի հետևից, որը կներկայացնի հստակ ծրագիր և այդ ծրագիրը կյանքի կոչելու կարող թիմ ու մեխանիզմներ։

Նիկոլն այլևս սպառված ա, իսկ նրա իշխանության մնալու ամեն մի օրը Հայաստանը հետ է տանում․․․

Գրել է Մենուա Հարությունյանը

https://hayeli.am/?p=132727&l=am

Be the first to comment on "«Նիկոլն այլևս սպառված ա, իսկ նրա իշխանության մնալու ամեն մի օրը Հայաստանը հետ է տանում». Մենուա Հարությունյան"

Leave a comment

Your email address will not be published.


*