Ողբերգական և ահասարսուռ դեպք Երևանում. Դանակահարության հետևանքով 2 եղբայրներից մեկը հիվանդանոցում մահացել է. մանրամասներ

Այսօր՝ մայիսի 1-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։   Ժամը 04։50-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի են տեղափոխվել, որոնցից մեկը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։ Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխվածների ինքնությունը իրենք չգիտեն, իսկ վիրավորն էլ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Մինչ Շենգավիթի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 31-ամյա Գոռ Գրիգորյանն էր, իսկ վիրավորը՝ նրա եղբայրը՝ 32-ամյա Գուրգեն Գրիգորյանը։ Օպերատիվ խումբը տաք հետքերով, կարելի է ասել, 1 ժամվա ընթացքում, հայտնաբերել է կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ https://hay-life.ru/ Նյութի աղբյուրը`MaxInfo.am

Be the first to comment on "Ողբերգական և ահասարսուռ դեպք Երևանում. Դանակահարության հետևանքով 2 եղբայրներից մեկը հիվանդանոցում մահացել է. մանրամասներ"

Leave a comment

Your email address will not be published.


*