Զազրելի դեպք է գրանցվել զորամասերից մեկում. Զինվորը սերժանտի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` N զորամասի ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել սերժանտի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար:

Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերին:

Նախնական քննության տվյալներով`  զինծառայողը 2018թ դեկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 28-ը որպես դիտորդ ծառայության է  նշանակված եղե զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված կրակային դիրքում:  Դեկտեմբերի 16-ին` լուսադեմին,  զինվորը մարտական դիրքի կացարանում սեքսուալ բնույթի համասեռական գործողություններ է կատարել իր կողքի քնապարկում քնած սերժանտի նկատմամբ` օգտագործելով նրա  անօգնական վիճակը:

Զինվորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով ու հանձնվել հրամանատարի հսկողությանը:

Աղբյուր` Փաստինֆո

Be the first to comment on "Զազրելի դեպք է գրանցվել զորամասերից մեկում. Զինվորը սերժանտի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել"

Leave a comment

Your email address will not be published.


*