Կկրճատվեն

hraparak.am-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ ահազանգեր ենք ստանում, որ սահմանին ռուսական գազի 15 տոկոս թանկացումից հետո «Գազպրոմ Արմենիան» զանգվածային ծանուցումներ է ուղարկում իր աշխատակիցներին եւ այդ թանկացումը կոմպենսացնելու նպատակով մտադիր է ազատվել աշխատակիցների մոտ 50 տոկոսից՝ 1500-3000 աշխատող։

«ՀայՌուսգազարդի» մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը մեր հարցմանն ի պատասխան փոխանցեց․ «ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված՝ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաեւ համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների թվաքանակի վերանայման հարցերը»։ Սարդարյանը հերքեց 3 հազար թիվը՝ նշելով, որ կրճատվելիք հաստիքներն անհամեմատ պակաս են լինելու։ Թե երբ կավարտվեն այդ քննարկումները, ասաց՝ հայտնի չէ։

https://hayeli.am/?p=132000&l=am

Be the first to comment on "Կկրճատվեն"

Leave a comment

Your email address will not be published.


*