Արտակարգ դեպք Իջևանում. ամուսինը դանակահարել է կնոջը

Ապրիլի 25-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «մարմնի տարբեր շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերքեր» վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Սարիգյուղի մի բնակչուհի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Սարիգյուղ գյուղում իրենց տան բակում քաղաքացուհու ամուսինը՝ 1985 թ. ծնված Սերժիկ Ե.-ն դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ապրիլի 26-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել Սերժիկ Ե.-ն և հայտնել, որ ինքն է ապրիլի 25-ին, ժամը 20.30-ին, Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ պատճառել կնոջը: Կատարվում է նախաքննություն:

https://www.iravunk.com/news/83011

Be the first to comment on "Արտակարգ դեպք Իջևանում. ամուսինը դանակահարել է կնոջը"

Leave a comment

Your email address will not be published.


*