«Ասել եմ՝ ով մեզ կպնի, պատասխանը կստանա դոկումենտալ՝ փաստացի». Գագիկ Ծառուկյանը հանդիպեց «Արարատցեմենտի» աշխատակիցների հետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, «Արարատցեմենտ» ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանն այսօր գործարանում հանդիպեց աշխատակիցների հետ։ Դիմելով գործարանի աշխատակիցներին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ եկել է զրուցելու և բոլոր հարցերին պատասխանելու համար։ «Նորից եմ ասում՝ ձեզ հարգել եմ, քանի՞ տարի է, որ միասին աշխատում ենք, 16 տարի։ Ձեզ միշտ հարգել ու լսել եմ, բոլոր խնդիրները, որ բարձրացրել եք, լսել եմ ու փորձել լուծում տալ, այդպե՞ս է եղել, թե՞ վախենում եք խոսել։ Եթե ես ձեզ չհարգեի, հարգելի, իմ սիրելի թիմակիցներ… դուք գիտեք, որ 16 տարվա մեջ չկա հարց, պատասխան, լուծում.. հարգելի, սիրելի ժողովուրդ, այսօր մենք ոչ միայն սեփականատեր ենք, մենք կուսակցության ղեկավար ենք, որը մտահոգ է իր երկրի, տնտեսության և ժողովրդի համար։ Եթե դուք պարոն Ծառուկյանի ելույթները նայում եք, Ծառուկյանն օդից սարքած չէ, լիարժեք տիրապետում է խնդրին և դրա լուծմանը։ 16 տարի միասին աշխատել ենք, եկել, քննարկել, ասել ենք, և բոլորդ էլ հիշում եք, որ Պարսկաստանը ցեմենտի գործարան չուներ և այնտեղի մեքենաներն օրերով կանգնում էին, որ կարողանային մեզանից ցեմենտ տանել, աշխատել ենք նորմալ, եղե՞լ է տարի, որ 7-10 մեքենա նվիրատվություն լինի աշխատողներին, ով շատ ու արդյունավետ է աշխատել, տվել ենք, ժողովուրդ ջան, կոմունիստների ժամանակ այդպիսի բան չի եղել, գնահատել ու հասկացել ենք»,- դիմելով հավաքվածներին՝ նշեց Գագիկ Ծառուկյանը։   Նա նաև նշեց, որ առաջարկում է առողջացման ծրագիր, որով հարկավոր է քայլ կատարել և մարդկանց «մատից փուշ հանել» և հնարավորություն տալ, որպեսզի մարդն ապրի բարեկեցիկ կյանքով։ «Գիտեք, որ հին իշխանության ժամանակ կրկին պրոբլեմ եղավ, որ հիմնականում տուրքի խնդիր կար, որ Պարսկաստանից էժան ցեմենտ էր գալիս, տուրք էին դրել, ամառը տեսնում էինք, որ ամբողջ Արարատի ճանապարհին պարսկական մեքենաներով ցեմենտ էին բերում, ճի՞շտ է, թե՞ սխալ: Թե սխալ եմ ասում, եղբայր, ասեք։ Եթե այսօր մեր ժողովուրդը գործ չունեցավ, վաղն ի՞նչ է անելու, ո՞նց ա ապրելու, վարկը ո՞նց ա փակելու։ Հիմա ձեր ցավը տանեմ, եկել եմ, որ ասեմ, հին իշխանության ժամանակ 200 դոլար տուրք էին դրել, դրել էին, նորմալ յոլա ենք գնացել, խնդիր չկար, նոր իշխանությունը եկավ, գործից չի հասկանում, տուրքը հանեցին։ Եթե այսօր մենք կլինկեր ստանալու համար մեկ ամիս աշխատում ենք՝ 100 հազար տոննա ցեմենտ ստանալու համար, ուրեմն մենք տալիս ենք 3 մլն դոլար՝ գազի, 1,5 մլն՝ հոսանքի փող, չհաշված հումքը և մեր աշխատողների աշխատավարձը։ Եթե փորձենք ամսվա վերջին չտալ գազի գումարը, գազը կտրում ու դնում են տուգանք, նույնն էլ հոսանքն է»,- շեշտեց Գ. Ծառուկյանը։ Նա նաև հիշեցրեց, որ ցեմենտը 50 հազար դրամ է եղել, սակայն այսօր դարձրել են 40 հազար դրամ, որպեսզի շատ վաճառեն և կարողանան մրցակից լինել, եթե դարձնեն 45 հազար, ապա կսկսեն Իրանից ներկրել, ինչն էլ մրցակցության դաշտ է բացում։ «Բոլորն ասում են, որ սա անում են հատուկ Ծառուկյանի համար, ա՛յ ձեր ցավը տանեմ, ցեմենտի գործարանը մի հատ չէ, մենակ Ծառուկյանը չէ, «Հրազդանն» էլ կա։ Ծառուկյանը 50 հազարը սարքում է 40 հազար, որ հնարավորություն տա՝ էժան շինարարություն լինի։ Ես «պրովոկատոր» ասել եմ այն մարդուն, ով ասել է, թե իբրև ասել ենք՝ դուրս եկեք, գնացեք վարչապետի դեմ փողոց փակեք, ես դաժե ձեզ խնդրել եմ, որ տուն գնաք, ոչ թե փողոցում մնաք։ Ես ասել եմ՝ ով մեզ կպնի՝ պատասխանը կստանա դոկումենտալ՝ փաստացի, մենք այսօր ուզում ենք, որ մեր երկիրը զարգանա»,- հավելեց Գագիկ Ծառուկյանը։ Նա խոստացավ մինչև շաբաթվա վերջ, երբ ավարտվեն քննարկումները, կրկին հանդիպել աշխատակիցների հետ։ «Ես ձեզ չեմ կարա մենակ թողնեմ, վորդովված եմ եղել էդ սխալ որոշման համար, ես նորից կգամ, կքննարկենք, ես այն մարդը չեմ, որ ձեռքերս լվանամ, գնամ, եթե դուք միշտ իմ կողքին եք եղել, իմացեք՝ ես էլ միշտ ձեր կողքին կլինեմ, ամեն ինչ կանեմ, որ դուք չնեղվեք»: Հիշեցնենք, որ գործարանի մի շարք աշխատակիցներ աշխատանքից ազատման մասին ծանուցումներ էին ստացել, համաձայն որի՝ հունիսից այլևս չպետք է աշխատեն, որի պատճառով, արդեն երեք օր է՝ բողոքի ակցիա էին իրականացնում։ Զվարթ Խաչատրյան Նյութի աղբյուրը`MaxInfo.am

Be the first to comment on "«Ասել եմ՝ ով մեզ կպնի, պատասխանը կստանա դոկումենտալ՝ փաստացի». Գագիկ Ծառուկյանը հանդիպեց «Արարատցեմենտի» աշխատակիցների հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ