ՄԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՏԵՂԱՎՈՐԵԼ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԿԱՆԴԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԶԱՏՎԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետարանի վերահսկողական վարչությունում աշխատանքի է ընդունել 2016 ին աղմկահարույց սկանդալի ադյունքում Նոր Նորք վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետի պաշտոնից ազատված Սահակ Հարությունյանին։

2016-ին նրա ազատման պատճառների մասին Hraparak.am-ը գրել էր, որ թաղապետ Արմեն Ուրիխանյանը այն ժամանակվա  քաղաքապետ Տարոն Մարգարյանին մարտի 14-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցել էր, թե «ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում արձանագրված թերությունների պատճառով» է նման քայլի գնացել։

Մինչդեռ տեղեկությունն այն էր, որ  թաղապետը վերջերս հայտնաբերել է, որ Հարությունյանը «մենակով» «գործ է արել» ու շինաշխատանքների թույլտվություններ տվել մարդկանց, որոնց չի հասնում։ Դեռ ավելին՝ փողը չէր կիսել Ուլիխանյանի հետ, որը, սակայն, հայտնել էր, թե նման բան չկա, թերացել է։

Be the first to comment on "ՄԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՏԵՂԱՎՈՐԵԼ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԿԱՆԴԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԶԱՏՎԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ