Ինչպես է եղել, որ դասի ընթացքում 3 աշակերտ է հղիացել. Գորգիսյանը՝ Փաշինյանին. armdaily.am

«Այսօրվա քննարկումն ինձ մոտ դեժավյու է առաջացնում: Ուղիղ մեկ տարին առաջ այս ամբիոնից Դավիթ Հարությունյանն էր խոսում և ասում, որ իրենք մեծամասնություն են, կառավարությունը գիտի ինչ է անում, դուք գործ չունեք: Հիմա այսօր նույն բառերն ասում է պարոն Արտակ Զեյնալյանը, հետո կրկնում է մեր գործընհկեր Վահագն Հովակիմյանը»,- ԱԺ-ում Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի քննարկման ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Պատգամավորի համոզմամբ՝ նախագծում հիմնական կարևոր բաղադրիչը բացակայում է: «Պետք է նախարարությունների թիվը որոշվի՝ հիմնվելով կարիքների և հետազոտությունների վրա: Փոփոխությունների քայլերն անելիս՝ պետք է հաշվարկվեն ազդեցությունները»,-նկատեց պատգամավորը՝ հավելելով, որ նախագծով չի սահմանվում, թե սխալների համար ով է լինելու քաղաքական թիվ մեկ պատասխանատուն: Նրա խոսքով՝ մեկ տարի առաջ Փաշինյանն իրենց հետ քննադատում էր Կառավարության կառուցվածքը, նշելով, որ կառավարության կազմում կան մարմիններ, որոնք դուրս են ԱԺ-ի վերահսկողությունից. «Հիմա բացի ուժայիններից, մի հատ էլ Սփյուռքի նախարարությունն է հանվում, մտցվում վարչապետի աշխատակազմ: Մենք կրթության ոլորտում բազում խնդիրներ ունենք: Այն աստիճանի ենք հասել, որ ուսուցիչը ցուցմունք է տալիս, թե ինչպես է եղել, որ դասի ընթացքում 3 աշակերտ է հղիացել: Ուսուցիչներն այնքան են արժեզրկվել ու հեղինակազրկվել, քանի որ նախարարը նրանց անվանում է ընտրակեղծարար: Նախարարը որևէ գործի առումով փոխարեն քննարկի. Պարզաբանի թե ինչ է կատարվել, սկսում է մունաթ գալ տնօրենի վրա:Այս իրավիճակում այն նախարարության, որը հարուստ է խնդիրներով միացնում ենք ևս մեկ նախարարություն, որը ն ույնպես հարուստ է խնդիրներով»: Վերջում Գորգիսյանը վարչապետին խնհդրեց հանել Սերժ Սարգսյանի համար կարած կոստյումը. «Այն Ձեզ չի սազում: Սա էլ է վատ հիշողություն և դեժավյու»: armdaily.am Նյութի աղբյուրը`MaxInfo.am

Be the first to comment on "Ինչպես է եղել, որ դասի ընթացքում 3 աշակերտ է հղիացել. Գորգիսյանը՝ Փաշինյանին. armdaily.am"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ