«Տեսնես՝ քանիսը գլխի կընկնեն, որ վաղը իրենց օրն է»․ Էդուարդ Շարմազանով

«Տեսնես՝ քանիսը գլխի կընկնեն, որ վաղը իրենց օրն է»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր ՀՀ ոստիկանության օրն է: ՀՀ ոստիկան լինելը պատիվ է, կոչում և առաքելություն: Նորաթուխ իշխանավորները ճոխ-ճոխ ճառեր ու կենացներ կասեն: Դրանք գրոշ չարժեն, քանի որ Փաշինյանի իշխանության օրոք ՊՊԾ գնդի դեմ ահաբեկչական գործողության մասնակիցներին կալանքից ազատեցին: Իմ կարծիքով՝ դա Հուդայի մատնության նման մի բան էր ոստիկանության ու պետության նկատմամբ: Իմ հերոսը գնդապետ Վանոյանն է: Բարի ու անփորձանք ծառայություն տղերք:

Հ.Գ. Ի դեպ՝ վաղը Հուդայի մատնության ու դավաճանության չորեքշաբթին է: Տեսնես՝ քանիսը գլխի կընկնեն, որ նաև իրենց օրն է:

Հ. Հ. Գ. Օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա»։

https://mamul.am

Be the first to comment on "«Տեսնես՝ քանիսը գլխի կընկնեն, որ վաղը իրենց օրն է»․ Էդուարդ Շարմազանով"

Leave a comment

Your email address will not be published.


*