Փորձել են քիլլեր վարձել` «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատիրոջը եւ նույն բանկի խորհրդի նախագահի սպանելու համար. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` օպերատիվ -հետախուզական մարմինները տեղեկությունն են ստացել, որ  ծրագրվել է «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր, ՌԴ Մոսկվա քաղաքի բնակիչ Վիտալի Գրիգորյանցի և նույն բանկի խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանի սպանությունը:

Հաջողվեց պարզել, որ ենթադրյալ կազմակերպիչը հայազգի գործարար է, ով մեղադրվում է մի քանի տասնյակ միլիոն դոլար հափշտակելու մեջ: Ավելին` վերջինս նաեւ փորձել է քիլլեր գտնել: Որոշ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվելուց հետո այս մասին անմիջապես նախազգուշացվել է նաեւ նախաքննական մարմինը:

Ներկայումս գործարարը կալանավորված է: Վերջինիս ինքնությունը հայտնի է, «Փաստինֆո»-ն  նրան առաջադրված մեղադրանքներին կանդրադառնա ավելի ուշ:

Be the first to comment on "Փորձել են քիլլեր վարձել` «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատիրոջը եւ նույն բանկի խորհրդի նախագահի սպանելու համար. «Փաստինֆո»"

Leave a comment

Your email address will not be published.


*