Հրատապ: Կրակոցներ Երևանում. վիրավոր երիտասարդներից մեկը մահացել է. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ի ուշ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդ տղաներ: Նրանցից մեկը, ով կլինի մոտ 30 տարեկան, ծանր գանգուղեղային հրազենային վնասվածք է ստացել և վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երիտասարդը, ով 23-25 տարեկան կլինի, ձախ բազկի շրջանի հրազենային վնասվածք է ստացել: Այս պահին Երևանի պետական բժշկական համալսարանի բժիշկները պայքարում են երիտասարդների կյանքի համար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից՝ քաղաքացիական ավտոմեքենայով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 1 հոգի էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է 8-րդ հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնեց, որ վիրավորներից մեկը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացավ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ կրակոցները հնչել են ժողովրդին հայտնի 14-ի կռուգի հարևանությամբ գտնվող ավտոտնակների մոտ և այս պահին Երևանի ոստիկանապետի և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ վարչության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդպետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ դեպքի վայրում հայտնաբերել են կրակված 4 պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր: Փաստի առթիվ Հայասստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի, 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: shamshyan.com Նյութի աղբյուրը`MaxInfo.am

Be the first to comment on "Հրատապ: Կրակոցներ Երևանում. վիրավոր երիտասարդներից մեկը մահացել է. shamshyan.com"

Leave a comment

Your email address will not be published.


*