Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական շինությունը փրկվել է. փրկվել են նաև Հիսուսի Պսակն ու բոլոր Սուրբ մասունքները, այդ թվում՝ Խորանի Խաչը»

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տաճարի հիմնական մասը փրկվել է

Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական շինությունը փրկվել է։ ՓՐԿՎԵԼ Է ՆԱԵՒ ՀԻՍՈՒՍՒ ՊՍԱԿՆ ՈՒ ԲՈԼՈՐ ՍՈՒՐԲ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ, որոնք եղել են տաճարի ներսում, այդ թվում խորանի ԽԱՉԸ

Հաղորդում են, որ դեռևս չմարված հրդեհի ժամանակ Էմմանուել Մակրոնը տաճարի ներս է մտել։ ՅՈՒՆԵՍԿՈ- ն հայտարարել է, որ կանի ամենը քրիստոնեության սիմվոլը ամբողջովին վերականգնելու համար։

Զուգահեռ Ֆրանսիայի բնակիչները սկսել են տաճարը վերականգնելու համար դրամահավաք։ Դատախազությունը սկսել է հրդեհի պատճառները պարզելու քննությունը, թեպետ նախնական պատճառը մնում է իմ երեկվա գրածը. տաճարի հետին մասում ընթացող ռեստավրացիոն աշխատանքների համար փայտաշեն կոնստրուկցիայից է սկսվել հրդեհը։ Այս պահին այսքանը։

Հ.Գ. Մոռացա նշեմ, որ հրդեհաշիջումն օդից բացառվել է ֆրանսիացի հրշեջների կողմից, քանի որ ջրի ծանրությունից փլուզման վտանգ կար։ Եվ հրշեջներից կա մեկ տուժած, իսկ մարդկային զոհեր, Փառք Աստծո` չկան։

Թարմացում. Միլիարդատերերի Պինո ընտանիքը € 100 մլն կտրամադրի Աստվածամոր տաճարը վերականգման համար»։

Be the first to comment on "Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական շինությունը փրկվել է. փրկվել են նաև Հիսուսի Պսակն ու բոլոր Սուրբ մասունքները, այդ թվում՝ Խորանի Խաչը»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ