«Կոկա-կոլա» ընկերությունը փետրվարի 7-ին Երևանում կներկայացնի Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը

 

Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօրեին կազմակերպված շրջագայության շրջանակում ՖԻՖԱ աշխարհի առաջնության գավաթը փետրվարի 7-ին կժամանի Երևան: Գավաթի միջազգային շրջագայությունը ՖԻՖԱ-ն կազմակերպում է 2006-ից «Կոկա-կոլա» ընկերության հետ համատեղ:

Գավաթի շրջագայությունը ֆուտբոլասերներին ընձեռում է ֆուտբոլի ամենանշանավոր մրցանակը տեսնելու յուրօրինակ հնարավորություն և բազմապատկում Աշխարհի առաջնության նախօրեին կուտակված հուզմունքն ու սպասումները: ՖԻՖԱ աշխարհի առաջնության գավաթի 4-րդ շրջագայության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2017-ի սեպտեմբերի 9-ին՝ Մոսկվայի «Լուժնիկի» օլիմպիական համալիրում: Մինչև տարվա վերջ այն հասցրել է այցելել Ռուսաստանի 16 քաղաք՝ ճամփորդելով ավելի քան 16 000 կմ: Հունվարի 22-ին Լոնդոնում մեկնարկել է գավաթի շրջագայության երկրորդ փուլը. այսօր գավաթը Շրի Լանկայի Կոլոմբոյում է:

Ընդհանուր առմամբ՝ հունվար-ապրիլ ամիսներին գավաթը կայցելի ավելի քան 50 երկիր: Այս տարի գավաթի շրջագայությունը կներառի նաև 24 նոր երկիր, որտեղ նախկինում գավաթը երբեք չի եղել: Մինչև 2006-ից 2022-ը «Կոկա-կոլա» ընկերությունը շրջագայությունների շրջանակում գավաթը կներկայացնի ՖԻՖԱ անդամ բոլոր 211 երկրներում:

Գավաթի՝ Երևան այցելության ժամանակ «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության կողմից կազմակերպված պաշտոնական միջոցառման շրջանակում տեղի կունենա ՀՀ նախագահի կողմից գավաթի ընդունման արարողությունը:

Երկրից երկիր ֆուտբոլի աշխարհի առաջնության Գավաթը շրջագայում է «Կոկա-կոլա» ընկերության հատուկ բրենդավորված չարտերային ինքնաթիռով: Մայիսին այն կվերադառնա Ռուսաստան՝ իր շրջագայությունը շարունակելով երկրի տարածքում, իսկ հուլիսի 15-ին կհանձնվի Աշխարհի առաջնության հաղթող թիմին:

«Կոկա-կոլա» ընկերությունը» ՖԻՖԱ-ի ամենահավատարիմ աջակիցներից է: Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ժամանակ մարզադաշտերում «Կոկա-կոլա» ընկերության գովազդը տեղադրվում է դեռևս 1950-ից, իսկ ՖԻՖԱ-ի հետ պաշտոնական գործակցությունը մեկնարկել է 1974-ին:

 

 

Be the first to comment on "«Կոկա-կոլա» ընկերությունը փետրվարի 7-ին Երևանում կներկայացնի Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ