ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԱՄԵՆ ԻՆՉ ԷԼ ԼԻՆՈՒՄ Ա, ԻՆՉ ԵՔ ՈՒԶՈՒՄ. ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Տեղյակ չեմ գործընթացից»: Այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով եղբոր՝ Նարեկ Սարգսյանի Չեխիայում քաղաքական ապաստան ստանալու հարցին: Նա նաեւ նշեց, որ հայրը արտերկիր է մեկնել հանգստանալու նպատակով, հոր հետ կապ ունի, սակայն եղբորից չի հետաքրքրվում, տեղյակ չէ: Հարցին, թե երբեւէ պատկերացնո՞ւմ էր, որ կարող է դատարանում հայտնվել, պատասխանեց. «Իշխանափոխությունից հետո ամեն ինչ էլ լինում ա, ինչ եք ուզում»: Մանրամասները՝ տեսանյութում: Նյութի աղբյուրը`MaxInfo.am

Be the first to comment on "ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԱՄԵՆ ԻՆՉ ԷԼ ԼԻՆՈՒՄ Ա, ԻՆՉ ԵՔ ՈՒԶՈՒՄ. ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ"

Leave a comment

Your email address will not be published.


*