Պաշտոնյաներից որևէ մեկը փորձե՞լ է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ

«Մենք միջնորդել ենք, որպեսզի դատախազների վերաքննիչ բողոքը թողնվի առանց քննության։ Օրենքով նախատեսված չի, որ դատախազները կարող են դատարանի որոշման պատճառաբանական մասը վիճարկել»,- լրագրողների հետ զրույցում դատական նիստից առաջ ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Հարցին՝ այս ընթացքում ներկա կամ նախկին պաշտոնյաներից որևէ մեկը փորձե՞լ է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ, փաստաբանը պատասխանեց՝ միայն Մարդու իրավունքների պաշտպանը։

Շիրխանյանի նամակի և Մեղրիի տարբերակնների մեղադրանքների մասով էլ Հայկ Ալումյանը նշեց, որ դա քաղաքական խնդիր է, որի մեջ ինքը չի ուզում խառնվել։

Հիշեցնենք, որ այսօր քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:

https://mamul.am/

Be the first to comment on "Պաշտոնյաներից որևէ մեկը փորձե՞լ է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*