Ի՞նչ է բերում ապրիլը յուրաքանչյուր Կենդանակերպի նշանին

Աստղաբանները մեզ բոլորիս հաջողակ իրադարձությունների, հաճելի անակնկալների, զարգացման և հաջողությունների ամիս են կանխատեսում։
 2019 թվականի ապրիլի հորոսկոպը բոլոր Կենդանակերպի նշանների համար կանխատեսում է տարվա ամենաբարեհաջող ժամանակաշրջաններից մեկի սկիզբը։ Ընդորում դրա պոզիտիվությունը կվերաբերվի կյանքի բոլոր ոլորտներին։

Խոյ

Լավ ժամանակշրջան է գործնական շրջագայությունների, բանակցությունների համար։ Ձեր ակտիվությունը մեծանում է, այդ ժամանակաշրջանում եզրահանգումներն ավելի արագ են կատարվում։

Ապրիլին կարելի է մեկնել կարճատև շրջագայության, նույնիսկ արտասահման։ Մի վախեցեք որևէ ոչ ստանդարտ որոշումներից կամ նախագծերից, որովհետև հենց դրանց շնորհիվ դուք առաջ կգնաք։

Ցուլ

Արթնանում է ռոմանտիկ հարաբերությունների և հասկացվածության պահանջը, դուք ցանկանում եք մոռանալ բոլոր պրոբլեմներն ու հոգսերը և անընդհատ գտնվել սիրելի մարդկանց կողքին։

Հնարավոր են անառիթ արցունքներ, մտածածին դժգոհություններ, կարող են արթնանալ թաքնված վախերը, տարատեսակ բարդույթներ։

Երկվորյակներ

Ձեզ կարող են մարտահրավեր նետել կամ կանխամտածված հրահրել բաց դիմակայության։ Ամենաբարդ և ցավալի հարցերը լուծվում են հեշտ և ուրախությամբ։

Արևը Ձեր նշանում նպաստում է առողջության բարելավման և նաև մոտիվացնում է Ձեզ զբաղվել սպորտով կամ զբոսնել։

Խեցգետին

Լավ ժամանակաշրջան է միությունը պաշտոնապես ձևակերպելու, գործնական փոխհարաբերությունների կառուցման, սոցիալական և հասարակական շփումների համար։

Զգույշ եղեք. մի վազեք փողի ետևից, մի զոհաբերեք կարևոր հարաբերությունները հանուն եկամուտի։ Դուք անիրական պահանջներ կդնեք մտերիմների առաջ։ Նրանց ժամանակ և հնարավորություն տվեք Ձեզ հարմարվելու համար։

Առյուծ

Դուք կզգաք հոգու և մարմնի ներդաշնակություն։ Այս ամսվա ընթացքում դուք կկարողանաք իրականացնել շատ ստեղծագործական նախաձեռնություններ և նախագծեր, որոնք վաղուց նախատեսված էին Ձեր պլաններում։

Նոր հեռանկարներ են բացվում Ձեր առաջ։ Հոգ տարեք Ձեր առողջության համար՝ ժամանակն է սպորտով զբաղվելու և ձմեռային քնից արթնանալու համար։

Կույս

Պետք չէ սեփական կամքը ստիպել, շրջապատող մարդիկ ուղղակի չեն հասկանա Ձեզ։ Էգոիզմն ու բարձր կոնֆլիկտայնությունը կխանգարեն Ձեզ նախագծերի քննարկման, գործարքների և պայմանագրերի կնքման ժամանակ։

Խելամտություն և հանգստություն ցուցաբերեք։ Անցկացրեք եկամուտի և ծախսերի աուդիտ, որպեսզի տեսնեք և հասկանաք, թե ինչի եք հասել Ձեր աշխատանքի շնորհիվ։

Կշեռք

Խուսափեք մասնակցություն ունենալ իշխանության պայքարում, նվազագույնի հասցրեք անձնական բախումները, ղեկավարության և իշխանությունների հետ ընդհարման հնարավորությունը։

Երեխաների հետ շփվելիս փորձեք պահպանել դեմոկրատիայի սկզբունքները, մի խորացեք նրանց գործերի մեջ։ Ձեզ հատկանշական է խստությունը, իսկ հարկավոր է՝ բարություն։

Կարիճ

Ամեն ինչ ինքն է գալիս Ձեր ձեռքերը՝ լինի դա աշխատավարձի բարձրացում, Ձեր տաղանդների և արժանիքների ընդունում, թե հրաշալի անակնկալ սիրելիի կողմից։

Ամենից շատ ուրախություն կբերի ընտանիքը։ Մի անտեսեք հարազատների հետ շփումները, որքան հնարավոր է շատ ժամանակ անցակցրեք նրանց հետ։ Հատուկ ուշադրություն դարձրեք առողջությանը։

Աղեղնավոր

Հնարավոր են արտադրական խառնակչություններ, թյուրիմացություններ, հատկապես գործընկերների հետ։ Հաճույքների հետևից չափից ավել վազքը կարող է փչացնել Ձեր անձնական և ընտանեկան հարաբերությունները։

Սիրային տխրություններին կավելանան նաև հոգնածությունն ու լարվածությունը՝ աշխատանքը կպահանջի Ձեր ներկայությունը 24/7 ռեժիմով։

Այծեղջյուր

Վերջապես զբաղվեք այն պլաններով, որոնք վաղուց արդեն անընդհատ հետաձգում եք։ Ֆինանսական և նաև սիրային ոլորտներում ոչ մի փոփոխություն չի սպասվում՝ ամեն ինչ կլինի սովորականի նման։

Ինչ վերաբերում է առողջությանը, ապրիլը՝ օրգանիզմը մաքրելու և ավելորդ կիլոգրամներից ազատվելու լավագույն ժամանակաշրջանն է։

Ջրհոս

Կենտրոնացեք Ձեր և Ձեր նպատակների վրա, զգուշությամբ վերաբերվեք փողերին և անծանոթ մարդկանց՝ դուք կարող եք ձեռք բերել նոր թշնամիներ կամ տուժել փողային առումով։

Կենսական ուժերի և էներգիայի ավելացում եք զգում, Ձեզ մոտ ստեղծագործական ինքնադրսևորման նոր իդեաներ կհայտնվեն։

Դուք առաջնորդում եք Ձեր ընկերներին և կոլեգաներին։

Ձկներ

Ձեզ հարկավոր է հանգստանալ։ Այնպես, որ հնարավոր լինի անջատել հեռախոսը և հեռանալ քաղաքակրթությունից հեռու, որտեղ չկա ինտերնետ։ Իդեալական տարբերակն է՝ գնալ սիրելիի հետ և երկուսով վայելել ամբողջ աշխարհից առանձնացման օրերը։

Ձկներն անպայման կհանդիպեն եթե ոչ ամբողջ կյանքի սիրուն, ապա հաճելի զուգընկերոջ։ Առողջության հարցերում անուշադրության մի մատնեք մեջքն ու հոդերը։

//mediamag.am/

Be the first to comment on "Ի՞նչ է բերում ապրիլը յուրաքանչյուր Կենդանակերպի նշանին"

Leave a comment

Your email address will not be published.


*